
Ռոզա Ծառուկյանը վիրավորված է, իսկ գյուղնախարարությունը հրաժարվում է մեկնաբանել

«Հայագրոֆորումի» շրջանակում գյուղատնտեսի օրվան նվիրված միջոցառման ժամանակ «Ֆերմերների ազգային միավորման» նախագահ Ռոզա Ծառուկյանը միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ ինքն ու իր ղեկավարած կառույցն այսօր անտեսված են: Ինչպես գրում է Panorama.am-ը, նա պատրաստվում է հրաժարական տալ` հնարավորություն տալով ֆերմերներին կազմակերպության նախագահ ընտրել:
«Ես վարչապետին էլ եմ ասել, համագումար անենք, ես դուրս գամ իմ պաշտոնից, որ ֆերմերների միությունը կատարի իր իսկական դերը, որ կատարել է տարիներ շարունակ: Ես ուղղակի իմ տարիքի հետ համատեղ չարանում եմ, որ 1952 թ-ից աշխատում եմ, 18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ–որ տեղ երևամ, ինչո՞ւ` չգիտեմ»,- նշեց նա, ավելացնելով, որ կազմակերպությունը հսկայական դեր է կատարել գյուղատնտեսության զարգացման համար:
Թե ինչո՞ւ են, իր իսկ խոսքով, անտեսում Ծառուկյանի ու միավորման ավանդը, տիկին Ռոզան թողնում է, որ լրագրողները հարցին պատասխանեն. «Էդ ինչուները դուք ինքներդ փնտրեք, ինչո՞ւ, ազգանունս հնչեղ է»: Նա վիրավորված է նաև նախարարությունից, ով երեկ գյուղնախարարության, մարզպետարանների աշխատակիցների, ֆերմերների պարգևատրել է: «Ես շատ վիրավորված եմ: Ինչո՞ւ չպիտի վիրավորվեմ, էդ ո՞ւմ մայրը լինի, որ չի վիրավորվի: Եթե որդին 200 մլն է նվիրում կարկտահար եղած մարզին, ու էսօր նրան մի վկայականի չեն արժանացնում, էդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի»,- ասել է Ռ. Ծառուկյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում