Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:
aravot.am-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներից տեղեկացել է, որ հոկտեմբերի 23-ին մինչև կեսօր և կեսօրից հետո ադրբեջանական զինուժը գնդակոծել է դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը, որտեղ նախօրեին ադրբեջանական գնդակոծության հետանքով զոհվել է 1, վիրավորվել ժամկետային 3 զինծառայող
«Էս շատ արյուն ա տանելու, պատերազմ եմ հայտարարում։ Ուզում են սարքեն, որ իրա արգելակը չի պահե՞լ։ Իմ արգելակը չի պահելու։ Վրեժ եմ լուծելու մինչև վերջ։ Ինձ ոչ մեկ չի կարա կանգնացնի։ Եթե նրան չդատեցին, չգիտեմ ինչ կանեմ, անկանխատեսելի մարդ եմ»։
Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արզական գյուղում` գյուղապետարանի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք:
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի օրակարգում ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումն էր (կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանքը զետեղված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «Վիճակագրություն» բաժնի «Եռամսյակ» ենթաբաժնում):
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը և այն իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների և Շիրակի մարզային վարչության վետերանների խորհրդի կողմից պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Գ.-ն, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և 1995 թ. ծնված Ջոնիկ Մ.-ն:
21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն և նույն մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով:
Վարչությունն ի գիտություն ընդունեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը թողնելու պարոն Ռուբեն Հակոբյանի որոշումը, խմբակցության նոր ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ քարտուղար Թեւան Պողոսյանի ընտրությունը:
Ներկայումս Տավուշում հանգիստ է: ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը, և խնդիրներ չկան: Ճանապարհը փակ է, քանի որ անվտանգության ապահովման աշխատանքներ են ընթանում:
Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաև ֆեդերացիաների:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացնում և զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ըստ էության ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:
Սանամյանի մամուլի ասուլիսից հետո, «Ալաշկերտի» մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ է արել մարզչին: Պաշտոնանկության պատճառը «Ալաշկերտի» անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում:
Մենք` ուսանողներս, շարունակելու ենք տարբեր ատյաններում պահանջել, որպեսզի դատապարտվի Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և տրվի քաղաքական գնահատական: Միևնույն ժամանակ մենք հետևողական ենք լինելու, որ ԵՊՀ ուսանողների ձայնն ամենայն լրջությամբ լսելի լինի ԵԱՀԿ համապատասխան կառույցներում:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 5-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային […]
Դատարանից փախել է ամբաստանյալը, ում քննչական մեկուսարանից տեղափոխել էին դատարան: Փախուստի դիմած ամբաստանյալը Քերոբ Մխիթարյանն է, ով մեղադրվում է մի շարք գողություններ կատաևրելու մեջ:
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նաիրի Հ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը նույն օրը հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում կայացավ «Համաճարակաբանության արդիական հարցեր» թեմայով գիտագործնական կոնֆերանսը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը դեռ 2008թ., ծրագրային գործունեության իրականացման ընթացքում, Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Ապարանի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Գ.-ին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Կառավարությունը թույլատրել է «Արիկո Գոռ» ՓԲԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 17-ը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու Եվրամիության հետ Հայաստանի շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի նամակը՝ ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը՝ մեկնաբանելով հրապարակված լուրերը, թե իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ինքը ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել՝ անտեսելով, որ երեկ տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած Երվանդ Ենգիբարյանի աճյունը դեռ հողին չի հանձնվել, ասել է, թե նման լուրեր տարածող Իրինա Հարությունյանը ստում է և նման բան չկա:
Դասագրքերի բաշխման ու վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից ահազանգեր են գալիս, որ մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում:
Հոկտեմբերի 22-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արայիկ Գ.-ին և 1986 թ. ծնված Արծրուն Գ.-ին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ի ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 18-00-ն դադարեցվելու է Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի գազամատակարարումը: