
Խոշոր ավտովթար` Վահագնի թաղամասի դիմաց

shamshyan.com-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00- ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Վահագնի թաղամասի դիմաց, բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 90 PP 770 համարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 19 ՕՍ 341 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, երկու ժամից ավելի, հատուկ տեխնիկայի միջոցով փորձում էին կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս հանել վիրավոր տարեց կնոջը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: