
Տեղաբաշխվել են 500 միլիոն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26214146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 905 մլն դրամ, որից մրցակցային` 840 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 232 983 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0031 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0330 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: