Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ եւ հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եւրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։
Քաղաքացու տնակից և անասնագոմից գողացել են 12 հնդկահավ, 3 հավ, զոդման սարք, էլեկտրական սղոց, հեռուստացույց, նվագարկիչ, էլեկտրական վառարան և պահածոներ:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ հագուստի սրահից վաճառողուհու դրամապանակը գողացողը կին է եղել:
Մրցանակաբաշխության ընթացքում «լավագույն երիտասարդ փաստաբան» անվանակարգին արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդ խորհրդի անդամ Աղավնի Մադոյանը: «Լավագույն փաստաբան» անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև փաստաբաններ Հայկ Եգանյանը և Անահիտ Սաֆարյանը:
Աշոցքի, Սիսիանի,Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ տարվա փետրվարին Սոչիի ձմեռային օլիմպիադա մեկնող ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկել է երեք համասեռականների՝ ասելով, որ այդպես ուզում է ընդգծել, որ Ամերիկայում մարդկանց մասին կարծիք կազմելիս հաշվի չեն առնում նրանց սեռական կողմնորոշումը։
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի տեղաշարժին ու տարածմանը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թմրամոլության դեմ պայքարում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը՝ նկատի ունենալով, որ թմրաբիզնեսը շատ արագ ու ճկուն փոփոխվում է, ինչպես օրենքը շրջանցելու հնարավորությունների, այնպես էլ շրջանառության մեջ նոր թմրատեսակներ, հատկապես սինթետիկ թմրամիջոցներ ներգրավելու առումով:
Երևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):
Հանրապետականնե՛ր, երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը:
Ներում ստացած ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին իր առաջիկա ծրագրերի մասին կխոսի կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) Բեռլինում կայանալիք ասուլիսի ընթացքում։
Նախախորհրդարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որը հայ ժողովրդի իշխանությունը յուրացրել է բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը ներառյալ, գործելու են ամեն օր:
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դեկտեմբերի 20-ին կալանավորվել է նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանը:
Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:
Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 15-ից 21-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին և 1980 թ. ծնված Գուրգեն Պ.-ին:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, Կապանում այսօր մեկնարկել է ակցիա ընդդեմ ՀՀ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Շուրջ 250 կապանցիներ հավաքվել են Կապանի նախկին ավտոկայանում, որտեղից մասնակիցները երթով կշարժվեն Սյունիքի մարզպետարանի կենտրոնական հրապարակ:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
Ուղիղ մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։
Պատճառն իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Աժ-ում հայտարարությունն է, ըստ որի ապարանցի տղամարդն առավոտը սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։
10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետևում էին ընդամենը հետաքրքրվելու՝ իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած՝ կոկորդիլոսը բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ ջերմոցում (Վաղարշապատ քաղաք) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: