01 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

23:56 08.02.2014 | Բարեգործության մեջ միայն Տիգրանս ա, որ իր սեփական գումարն ա բաժանում. shamshyan.com

Էն նորածին երեխան, որ հիվանդանոցում ծնվում ա` Տիգրան Արզաքանցյանի տված բարուրներով ա փաթաթվում: Մենք նվիրում ենք մեր ծննդատանը, եւ ծննդատունը նորածիններին դրանցով ա փաթաթում: Էտ բոլորը գործա, էտ ամենը արվում ա: Այս տարի 100 տարեկան վետերանի մենք էլի նվեր ու գումար նվիրեցինք:

23:41 08.02.2014 | Ըստ գիտնականների՝ մանկական աուտիզմի պատճառը քլորն է

Մանկական աուտիզմի առաջացման գլխավոր պատճառներից մեկը քլորն է: Այս եզրակացությանն են եկել ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգները` ուսումնասիրելով երեխաների ուղեղում քլորի պարունակությունը: Բժիշկների կարծիքով, ուղեղում քլորի խիտ ու մեծ քանակությամբ պարունակությունը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, ազդում է նրա ֆունկցիոնալ կարողությունների, ազդակների վրա:

23:27 08.02.2014 | 11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դրոյի փողոցի թիվ 13 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և դիմել փախուստի:

23:11 08.02.2014 | Աշոտ Սուքիասյանը հրաժարվել է իր 2 փաստաբաններից. hetq.am

«Նա, ով մեզ վարձել էր՝ Վրաստանի քաղաքացի Դոդոն, ինքն էլ հրաժարվեց մեզնից: Ի դեպ, Աշոտը կին էլ ունի` Շուշանիկը, նրա հետ էլ խոսեցինք (Դոդոն Աշոտի կնոջ բարեկամն է), բայց, չգիտեմ ինչու, հետո մեզանից հրաժարվեցին, որովհետև մտան նաև հոգևորականության ներկայացուցիչներ»,- ասել է փաստաբան Կենկեբաշվիլին:

23:01 08.02.2014 | Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունցել վթար` հրդեհի բռնկումով

Պարզվել է, որ «Մերսեդես E-320» մակնիշի 81DS001 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «ՎԱԶ 21-07» մակնիշի 70DD110 պետհամարանիշով ավտոմեքենան հարվածել է «Մերսեդես»-ին, ինչից «ՎԱԶ 21-07»-ի վարորդ Ռ. Խ.-ը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:

22:49 08.02.2014 | Կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ, իքնաձիգի պահունակ, փամփուշտներ

Փետրվարի 7-ին, ժամը12.30-ին, 1974 թ. ծնված Մանվել Ղ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ` առանց պայթուցիչների, իքնաձիգի դատարկ պահունակ, 5.45 մմ տրամաչափի 59 և 12.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

22:26 08.02.2014 | Վթար` Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 LV569 (վարորդ՝ Ա. Մ.) և «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 33DՍ628 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Է.) ավտոմեքենաները, ինչից Ա.Էլբակյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

22:08 08.02.2014 | Վարորդը բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել բենզալցակայանի աշխատակցին

Փետրվարի 7-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորող, 1997 թ. ծնված Համլետ Վ.-ին:

21:28 08.02.2014 | Արսեն Բաբայան. Ոչ մի դատավոր չի դիմել միջազգային կառույցներին

Դատական դեպարտամենտին հայտնի չէ որևէ փաստ, որ դատավորներից որևէ մեկը դիմած լինի միջազգային կառույցներին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

21:07 08.02.2014 | 4 անգամ դատվածը այս անգամ գողություն էր կատարել

Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարել:

20:50 08.02.2014 | Մերկելը թույլ կտա պատժամիջոցների կիրառումը Ուկրաինայի ղեկավարների նկատմամբ, եթե խախտվեն ժողովրդավարության սկզբունքները

Եթե երկրի ղեկավարությունը չպահպանի «տարրական քաղաքացիական իրավունքները», ապա իրենք հանդես կգան «միջազգային հանրության կողմից հասցեական պատժամիջոցների կիրառման օգտին»:

20:29 08.02.2014 | Միացյալ Նահանգներում նշվում է «բիթլոմանիայի» 50-ամյակը. «Ազատություն»

Հիսուն տարի անց` փետրվարի 9-ին ճիշտ նույն ժամին լեգենդար քառյակի կենդանի մնացած երկու անդամները` Փոլ ՄըքՔարթնին և Ռինգո Ստաթը միասին հանդես կգան «Բիթլզ. Երեկո, որ փոխեց Ամերիկան» հեռուստաշոուի ժամանակ:

20:02 08.02.2014 | Խոշոր ավտովթար Վանաձորում. Կա 5 վիրավոր. lorinews.am

18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում միմյանց են բախվել ուղևորադար մակնիշի 0427Լ համարանիշի և մակնիշի 04 ՕU 934 համարանիշի ավտոմեքենաները: Նախնական տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի:

19:47 08.02.2014 | Կողոպուտ կատարած կինը ձերբակալվեց

Փետրվարի 7-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները ոստիկանություն են հրավիրել 1975 թ. ծնված Լարիսա Մ.-ին

19:11 08.02.2014 | Լրանում է ամերիկահայ անվանի աստղագետ Երվանդ Թերզյանի 75-ամյակը

Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ, շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին:

18:49 08.02.2014 | Բերման է ենթարկել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով

Փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1967 թ. ծնված Հերիքնազ Դ.-ին:

18:14 08.02.2014 | Արման Մելիքյանը թվարկում է, թե ինչու ոչ իշխանական ուժերը մանդատները վայր չեն դնի

Ես կարծում եմ, որ մանդատները վայր դնելուն խնդիրը գործնականում չի հասնի: … Չի հասնի, որովհետև «ժառանգությունը» կհայտարարի մանդատները վայր դնելու իր սկզբունքային որոշման մասին, ապա նոր սկզբունքային որոշում կկայացնի մանդատները վայր չդնելու միջոցով իշխանությանը մահացու հարված հասցնելու վերաբերյալ:

18:06 08.02.2014 | Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

17:19 08.02.2014 | Ուշադրություն, որոնվում է

Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակչուհի, 1932 թ. ծնված Վարսենիկ Կարապետյանը փետրվարի 7-ին, ժամը14.30-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

16:47 08.02.2014 | Ընտանիքներով արտագաղթողների թիվն աճել է. 40-ից դարձել է 60 %. aravot.am

2007 թվականից հետո Հայաստանից ընտանիքներով արտագաղթողների տոկոսը 40-ից դարձել է 60 տոկոս, այսինքն` եթե նախկինում ընտանիքներով մոտ 40 տոկոսն էր ազգաբնակչության արտագաղթում, ապա վերջին տարիներին շուրջ 60 տոկոսը:

16:04 08.02.2014 | Ով է մեղավոր դպրոցական ծեծկռտուքի համար. պատմում են Շահեն Հարությունյանի դասընկերը, ուսուցիչն ու տնօրենը (տեսանյութ). news.am

Տնօրենի սենյակ գնացինք, խորհրդակցության էր, հետ եկանք, նորից սկսեց դասը խանգարել, հավսար զգաստ եմ ասել, որպեսզի բոլորը մեկ րոպեով կանգնեն, Շահենը չի կարողացել իրան պահի, էդ ժամանակ ասեց՝ բա «էշ ես, էշ-էշ բաներ ես խոսում»: Ես ինքս որպես մեծ մարդ, իր պապիկին հավասար մարդ, մոտեցել եմ իրան, ձեռքով բռնել, նրա որովայնից թափ տվել ու ասել՝ տղա ջան քո հորից մեծ մարդ եմ, չե՞ս ամաչում, ինչե՞ր ես խոսում:

15:57 08.02.2014 | ՃՈ պարզաբանումը՝ 40 կմ/ժ թույլատրելի արագության համար տեղադրված արագաչափ սարքերի առնչությամբ

ետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը: Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:

15:32 08.02.2014 | ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը պարտադիր հետպահումներ է անում. ԳԱԼԱ

Չնայած այն բանին, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գոյությանը եւ 5 տոկոսի հետպահումներին եւ առաջիկայում մտադիր է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին եւ պահանջել կառավարության հրաժարականը, այնուամենայնիվ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ գործող կառույցներում աշխատակիցներից պարտադիր հետպահումներ են արել աշխատավարձերի 5 տոկոսի չափով: Նույնը վերաբերում է նաեւ Գյումրիի քաղաքապետարանին:

15:28 08.02.2014 | Սպանության համար դատապարտվածին «Կոշ»-ում գտել են մահացած. «Փաստինֆո»

Երեկ երեկոյան հերթական մահվան դեպքն է գրանցվել կալանավայրում։ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է սպանության համար դատապարտված Պարգև Կակոյանը:

15:20 08.02.2014 | ՀԱԿ-ը վարչության նիստ է անցկացրել

Կոնգրեսի` ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործնունեության մանրամասները:

15:10 08.02.2014 | Հետախուզվում էր առևտրային կաշառք տալու մեղադրանքով

Փետրվարի 7-ին, ժամը 22.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1954 թ. ծնված Անահիտ Ս.-ին:

15:10 08.02.2014 | Վանաձորում մեկնարկել է «կուտակային» համակարգի դեմ ակցիան. Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան. lorinews.am

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում մեկնարկել է ընդդեմ պարտադիր կուտակային ակցիան: lorinews.am-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները այս պահինՀայքի հրապարակից քայլերթով շարժվում են դեպի կենտրոնական հանրախանութ, որից հետո պատրաստվում են հանրահավաք անցկացնել Վանաձորի Արցախ Պուրակում:

15:07 08.02.2014 | Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին` ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

15:01 08.02.2014 | Տեղեկանք` լուրջ առողջական խնդիրներով ծառայության մեջ գտնվող երիտասարդների գործերի վերաբերյալ

2013 թ. դեկտեմբեր-2014 թ. հունվար ամիսներին հայտարարված զորակոչը ևս ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով։

14:18 08.02.2014 | ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է Քեթրին Էշթոնին

Շատ մեծ հիասթափութիւն է տեսնել Ատրպէյճանի անունը այնպիսի երկիրներու, ինչպիսին են Նորվեկիան, Ճափոնը, Ամերիկայի միացեալ նահանգները եւ Եւրոպական Միութիւնը, նոյն ցանկին վրայ։

  • Page 1768 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1763
  • 1764
  • 1765
  • 1766
  • 1767
  • 1768
  • 1769
  • 1770
  • 1771
  • 1772
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը