
Արսեն Բաբայան. Ոչ մի դատավոր չի դիմել միջազգային կառույցներին

Դատական դեպարտամենտին հայտնի չէ որևէ փաստ, որ դատավորներից որևէ մեկը դիմած լինի միջազգային կառույցներին: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
«Դատավորների իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու անկախությունը պաշտպանվում է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ հարցը քննարկվում է կառավարությունում և Ազգային ժողովում:
Նշենք, որ դատավորները բողոքում են առաջարկվող օրենդրական փոփոխությունների կապակցությամբ, որոնցով նախատեսվում է թոշակների նվազում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: