
Վարդան Պետրոսյանի փաստաբանը մի շարք խախտումներ է հայտնաբերել գործում և դրանց կներկայացնի առաջիկայում. tert.am

Եղվարդում 2013-ին տեղի ուենցած վթարի գործով անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ գործով նախաքննության ավարտից հետո, հետազոտելով իրենց տրամադրված բոլոր նյութերը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:
«Բոլոր խախտումները քողարկված են ներկայացված: Մենք մանրամասն վերլուծություն ենք արել, որոնք կներկայացնենք ավելի ուշ»,- ասել է նա:
Հարցին, թե խոսքը մասնավորապես ինչին է վերաբերում, փաստաբանը նշել է, որ իրենք կհրավիրեն մամուլի ասուլիս և բոլոր լրագրողների ներկայությամբ կներկայացնեն թե դեպքը իրականում ինչպես է տեղի ունեցել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: