Ընտանիքներով արտագաղթողների թիվն աճել է. 40-ից դարձել է 60 %. aravot.am
2007 թվականից հետո Հայաստանից ընտանիքներով արտագաղթողների տոկոսը 40-ից դարձել է 60 տոկոս, այսինքն` եթե նախկինում ընտանիքներով մոտ 40 տոկոսն էր ազգաբնակչության արտագաղթում, ապա վերջին տարիներին շուրջ 60 տոկոսը: aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր նման ցուցանիշներ է ներկայացրել միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում՝ վերջերս Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ քննարկման ժամանակ:
Տվյալները, ինչպես պարոն Եգանյանն է ասել, վերջին հետազոտության արդյունքներն են, չնայած, որ հետազոտությունը դեռեւս չի հրապարակվել: Նա ասել է, որ այս լայնածավալ հետազոտության պատվիրատուն կառավարությունն է, հարցումներն անցկացրել է Սլավոնական համալսարանը, եւ ընտրվել է մոտ յոթ հազար տնային տնտեսություն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: