Դատարան է ուղարկվել Գյումրիի մանկապարտեզներից մեկի տնօրենի դեմ հարուցված քրեական գործը:
Այսօր՝ փետրվարի 6-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 410.21 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է փոքր-ինչ էժանացել է՝ 0.06%-ով։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում: Այրվել է փայտյա առաստաղը` 4 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.00-ին, մարվել՝ 22.25-ին:
Փետրվարի 5-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 38-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից, հարվածել ծառի և շրջվել:
Տարեցտարի Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալն աճում է և անցած տարի այս ցուցանիշը գերազանցել է 1 մլրդ 869.8 մլն դոլարը:
2014թ. փետրվարի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային) պարտատոմսերի տեղաբաշխումը:
«Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»,-նշել է Ա. Սաղաթելյանը:
Անգամ տարեց ալավերդցիները չեն հիշում որեւէ ուրիշ ձմեռ, երբ Դեբեդը դիմացած չլինի ձմռան ցրտին:
Ժամը 18:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում բախվել են թիվ 79 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Nissan մակնիշի 061 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենան:
Փետրվարի 4-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Գարիկ Վ.-ին պատկանող, Մայիսյան գյուղի տարածքում տեղակայված անասնագոմում:
Փետրվարի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մովսես Խորենացու փողոցի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ ահազանգ է ստացվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի:
Օդի ջերմաստիճանը 07-11-ը ընկած ժամանակահատվածում կբարձրանա 5-7 աստիճանով:
2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին: Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում
Փետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը
Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ներկայացվում էին 2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:
Ուղիղ 4 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հարողրդագրություն տարածեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Փետրվարի 4-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել:
«Մայդանը, ոչ թե հրապարակը՝ այն դեպքում, երբ ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական ուժերը, հոսանքները, մեկը մյուսին մեղադրելու փոխարեն, աշխատեն մեր երկիրը սահմանադրական և օրինական դարձնելու ուղղությամբ. «Ավելի վատ լինել դժվար է պատկերացնել, և դրա համար այս պայքարը պետք է հետևողական լինի և պսակվի հաջողությամբ, բայց սրանով չպետք է ավարտվի»:
Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը շարունակում է պաշտոնավարել, նա աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու դիմում չի ներկայացրել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/32726#sthash.kDsFvso1.dpuf
Աշոցքի պայթյունի հետևանքով հունվարի 28-ին տուժած և Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված երեխաներն ապաքինվում են: Փոքրիկների առողջական վիճակը գնահատել է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ազատ Բրուտյանը:
Փետրվարի 6-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող խանութներից մեկում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մենք դեմ ենք սահմանին որևէ լարմանը: Երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչպես է միջադեպը սկսվել, որովհետև հստակ զեկուցվող տեղեկություն չկա: Մենք պետք է հիմնվենք կողմերի հաշվետվությունների վրա: Նրանք, իհարկե, ԵԱՀԿ-ին պարբերաբար ուղարկում են զեկույցներ, բայց հաճախ շատ դժվար է հասկանալ, թե ինչպես է միջադեպը սկսվել:
«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից: Ակցիային մասնակցել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: