
Ըստ գիտնականների՝ մանկական աուտիզմի պատճառը քլորն է

aroxj.am-ը գրում է. Մանկական աուտիզմի առաջացման գլխավոր պատճառներից մեկը քլորն է: Այս եզրակացությանն են եկել ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգները` ուսումնասիրելով երեխաների ուղեղում քլորի պարունակությունը: Բժիշկների կարծիքով, ուղեղում քլորի խիտ ու մեծ քանակությամբ պարունակությունը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, ազդում է նրա ֆունկցիոնալ կարողությունների, ազդակների վրա:
Նրանք նշում են, որ մանկական աուտիզմի դեմ կարելի է պայքարել միզամուղների մջոցով: Դրանք, ըստ բժիշկների, կնպաստեն, որպեսզի օրգանիզմից դուրս գա քլորը, ինչն էլ իր հերթին կնպաստի ուղեղի նորմալ աշխատանքին: Այս հետազոտությունը արդեն հրապարակվել է: Ֆրանսիացի մասնագետները փորձ են կատարել մկների վրա և պարզել են, որ միզամուղ դեղերը իսկապես ուղեղից հանում են քլորը: Նրանք հայտարարել են, որ այն առաջիկայում կփորձարկվի նաև լաբորատոր ու կլինիկական մեթոդներով: