
Ներգաղթի հարցերով բրիտանացի նախարարը հրաժարական է տվել` ապօրինի ներգաղթյալի աշխատանքի ընդունելու պատճառով

Մեծ Բրիտանիայի ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա որպես հավաքարար ապօրինի ներգաղթյալի է աշխատանքի ընդունել, հաղորդում է The Guardian-ը:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գրասենյակից հայտնել են, որ Հարփերը չի իմացել, որ իր աշխատողն ապօրինի ներգաղթյալ է: Աշխատանքի ընդունվելիս կինը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Նշվում է, որ Քեմերոնն «ափսոսանքով» է ընդունել Հարփերի հրաժարականը:
Ուշագրավն այն է, որ Հարփերը երկրում ապօրինի ներգաղթյալների թվի կրճատմանն ուղղված «go home or face arrest» («գնացեք տուն կամ սպասեք կալանքի») արշավի նախաձեռնողներից է եղել: