
Միացյալ Նահանգներում նշվում է «բիթլոմանիայի» 50-ամյակը. «Ազատություն»

Միացյալ Նահանգներում այս շաբաթավերջին լայնորեն նշվում է «բիթլոմանիայի» 50-ամյակը: Այս մասն հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
1964 թվականի փետրվարի 7-ին լիվերպուլյան «Բիթլզ» քառյակը (Ջոն Լեննոնը, Փոլ ՄըքՔարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ռինգո Ստարը) առաջին անգամ հյուրախաղերի ժամանեցին Միացյալ Նահանգներ: Նյու Յորքի JFK օդանավակայանում նրանց դիմավորեցին մոլեգին երկրպագուների հոծ խմբերը:
Կիրակի օրը` փետրվարի 9-ին լրանում է Միացյալ Նահանգներում «Բիթլզի» առաջին հեռուստատեսային ելույթի հիսուն տարին, որը դիտել էին ավելի քան 73 միլիոն մարդ: Այն տարիների համար դա աննախադեպ ռեկորդ էր:
Հիսուն տարի անց` փետրվարի 9-ին ճիշտ նույն ժամին լեգենդար քառյակի կենդանի մնացած երկու անդամները` Փոլ ՄըքՔարթնին և Ռինգո Ստաթը միասին հանդես կգան «Բիթլզ. Երեկո, որ փոխեց Ամերիկան» հեռուստաշոուի ժամանակ: