01 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

15:39 07.02.2014 | Կառավարությունը գործընկեր է փնտրում՝ պետծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական ծառայողների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով նախաձեռնել է միջնորդային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր), որի նպատակը ծրագրի իրականացման համար վստահելի գործընկեր` իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ և (կամ) անձանց խումբ, հայտնաբերելն է:

15:34 07.02.2014 | Հանդիպեցին ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների փոխնախագահները

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները:

14:59 07.02.2014 | Հնարավոր է ակտեր ստանան նաև ԱՊՊԱ պայմանագիրը կնքած բարեխիղճ սպառողները. Ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարությունը

Բյուրոն տեղեկացնում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել:

14:53 07.02.2014 | Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 14.30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

14:50 07.02.2014 | Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՔԾ պետին

Փաստաբան Թամարա Մալխասյանը չի կարող կանչվել իր վստահորդ Անահիտ Սահակյանին առնչվող քրեական գործով, որպես վկա, քանի որ իր վստահորդի հետ կապված հանգամանքների մասին իր տեղեկությունները ստացվել են իրավաբանական օգնություն ցույց տալու առնչությամբ։

14:21 07.02.2014 | ԵՄ խորհրդատվական խումբը կոչ է անում խթանել միջխորհրդարանական համագործակցությունը

Սեմինարը նախատեսված էր միջխորհրդարանական համագործակցությամբ զբաղվող ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունների անդամների և ԱԺ աշխատակազմի համապատասխան անդամների համար:

14:02 07.02.2014 | Յուրա Մովսիսյանը կոչ է արել օգնել քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին

Վերջերս Սիմոնյանի մոտ հայտնաբերել են գլուխուղեղի չարորակ ուռուցք։ Վիրահատության համար հարկավոր է մոտ 5 միլիոն ռուբլի։ Ներկայիս դրությամբ հավաքվել է 195 հազար ռուբլի: Սակայն դա դեռ բավական չէ վիրահատության համար:

13:59 07.02.2014 | Մշակույթի նախարարը պաշտպանում է իր տեղակալին. «Ա1+»

«Ո՞վ է ձեզ ասել, որ ինքը մեղադրվել է, ցույց տվեք ինձ մի փաստաթուղթ` որտե՞ղ է։ Ցույց տվեք ինձ այդ գործը։ Չի ապացուցվել որեւէ բան, եղել է քրեական գործ, որեւէ բան չի ապացուցվել։ Դա ի՞նչ է նշանակում»:

13:50 07.02.2014 | 6-ամյա Մերիի կյանքին վտանգ է սպառնում, նա վերակենդանացման բաժանմունքում, խաչը ձեռքին, հրաշքի է սպասում

«Ես անպայման կառողջանամ»,- ասում է Երևանի թիվ 125 դպրոցի 1-ին դասարանի աշակերտուհի Մերի Թոփսակալյանը: Նա ծնվել է 2008թ. նոյեմբերի 20-ին: Մինչ 2013 թվականի նոյեմբերյան այդ օրը ամեն ինչ շատ լավ էր, սակայն 20 օր անց փոքրիկի վիճակը անսպասելիորեն փոխվեց: Ըստ բժիշկների` աղջնակի գլխուղեղում առաջացած փոփոխություններն են պատճառը:

13:49 07.02.2014 | Ոստիկանության աշխատակիցները բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին (տեսանյութ)

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:

13:44 07.02.2014 | Օմբուդսմենն այլընտրանք է փնտրում` Քաղաքապետարանի կողմից ներկայացված տրանսպորտի սակագնի հաշվարկներին

Մոտ վեց ամիս է ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը:

13:30 07.02.2014 | Պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

13:25 07.02.2014 | Շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկումը նորմալ է անցել

Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

13:12 07.02.2014 | Ադրբեջանում «հայկական կողմի կրակոցից» զինծառայող է զոհվել. ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե շփման գծում հայ դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի շարքային Էշգին Գուլիևը։
Նրան հետմահու արդեն մեդալ է շնորհվել։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հայկական կողմը հրադադարը չի խախտել։

12:22 07.02.2014 | «Լկտի լակոտ է». «Ժամանակ»

Պարզվեց՝ նա տեղյակ չէր։ «Ժամանակը» հարցրել է, իր սանիկի ձերբակալումից հետո էլ է շարունակում պնդել, որ ինքը և առհասարակ իրենց եռյակը կապ չունեն օֆշորային սկանդալի հետ, ինչպես պնդում են Հայրապետյանը և փաստերը

12:03 07.02.2014 | Ո՞վ կլինի «Որոտան» ՀԷԿ-ի տնօրենը. «Հրապարակ»

Նախկին տնօրեն Սսասուն Խաչատրյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հորեղբոր որդին է, պատրաստվում է հեռանալ և գործերը հանձնում է ամերիկյան ընկերության ներկայացուցչին։

11:45 07.02.2014 | ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները զայրացած են

Ազգային ժողովը փետրվարի 4-ին ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրիինագիծը և նախագահի առաջարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցրած» անձանց սոցիալական երաշխիքների մասին և «Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Համաձայն դրա ՍԴ անդամների կենսաթոշակը կբարձրանա մինչև 450-500 հազար դրամ։

11:28 07.02.2014 | «Վարկառուի վարկունակության գնահատականը տրվում է ավտոմատացված սկորինգային համակարգի կողմից՝ 1 րոպեում»

Այսօր հաճախորդն իր հայտի վերաբերյալ պատասխանը պահանջում է միանգամից, այլ ոչ թե մեկ կամ երկու ժամ հետո: Եվ, եթե բանկը ցանկանում է հաջողության հասնել, ապա պետք է հաշվի նստի իր հաճախորդի կարծիքի հետ: Բանկային մասնագետի` անդերրայթերի կողմից վարկային հայտի դիտարկումը և նրա հնարավոր սուբյեկտիվ մոտեցումը «Յունիբանկի» համար արդեն անցած փուլ է:

11:19 07.02.2014 | ՀՀԿ-ում սխոդկան շարունակվում է. «Հրապարակ»

ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստը «կրքոտ» է եղել։ Խոսվել է անգամ ԳՄ-ից տեղի ունեցող ինֆորմացիոն արտահոսքի մասին։ Նիստը տևել է բավականին երկար, Սերժ Սարգսյանը ներկայացել է ուշացումով, կազմակերպչական հարցերից, մայիսին կայանալիք ՀՀԿ համագումարից խոսելուց հետո անցել են բուն թեմային՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասին առաջարկություններին։ Սերժ Սարգսյանը շատ ակտիվ է եղել։

11:12 07.02.2014 | Իրանից էժան գազի ներկրումը կրճատվել է. «ՀԺ»

Այսինքն, մեկ տարվա ընթացքում Իրանից գազի ներկրումը կրճատվել է մոտ 17 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ավելացել են։

10:51 07.02.2014 | Բանակում ծեծի հերթական գործը հասավ դատարան

Բանակում գրանցված ոչ կանոնադրական հարաբերությունների հերթական դեպքով հարուցված քրեական գործի դատավարությունն այսօր մեկնարկում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

10:43 07.02.2014 | Հրդեհ բնակարանում. ամբողջությամբ այրվել է պատշգամբը

Փետրվարի 7-ին, ժամը 04.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Կենտրոնական փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

10:17 07.02.2014 | Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը կայացրած քննչական պետին ազատեցին աշխատանքից. news.am

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալելու որոշումը կայացրած ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանն ազատվել է աշխատանքից: Մեր ունեցած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է  անձամբ ինքը՝ Արսեն Սարգսյանը: Նա նշել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ իրեն ազատել են աշխատանքից, այժմ գտնվում է կադրերի […]

10:08 07.02.2014 | Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 9.30–ի դրությամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

01:15 07.02.2014 | ABBA լեգենդար խմբի մասնակիցները դարձել են Երաժշտական փառքի շվեդական սրահի առաջին հերոսները

Փառքի սրահն ստեղծվել է` արժանին մատուցելու համար շվեդական փոփ երաժշտության մեջ մեծ ներդրում ունեցող կոմպոզիտորներին եւ կատարողներին:

01:00 07.02.2014 | CNN-ի` ամենատգեղ hուշարձանների վարկանիշային ցուցակը հարուցել է բելառուսցիների վրդովմունքը

«Համոզված եմ, որ CNN-ի հայտարարությունը վրդովմունքով կընդունեն ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլ ողջ առաջադեմ մարդկությունը»,-հայտարարել է Բելառուսի գրողների միության նախագահ Նիկոլայ Չերգինցան:

00:50 07.02.2014 | Nissan-ը մտադիր է «ԱվտոՎԱԶ»- ում արտադրվող Datsun-ը Բելառուս արտահանել

«Մենք մեքենաներ կարտահանենք Բելառուս, մեզ նաեւ հետաքրքիր է արագ զարգացող ղազախստանյան շուկան»,-ասել է Ռուսաստանում Datsun-ի տնօրեն Ժերոմ Սեգոն:

00:40 07.02.2014 | Նազարբաևն առաջարկել է անվանափոխել Ղազախստանը

Հնարավոր տարբերակներից նա նշել է «Қазақ елі» («Ղազախական ժողովուրդ») անվանումը:

00:30 07.02.2014 | Վանաձորում բախվել են «Ֆորդ»-ն ու «ԲՄՎ»-ն

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տիգրան Մեծ և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ» մակնիշի 31ՏԼ558 պ/հ (վարորդ Ա. Դ.) և «ԲՄՎ» մակնիշի 61NA001 պ/հ ավտոմեքենաները. վերջինս էլ բախվել է ծառին: Հրդեհ չի բռնկվել:

23:55 06.02.2014 | Հանցագործը Ռուսաստանում ձերբակալվել և Հայաստան է տեղափոխվել (տեսանյութ)

Ռուսաստանում ձերբակալվել և Հայաստան է տեղափոխվել բնակարան վաճառելու պատրվակով մի քաղաքացուց խաբեությամբ 11 միլիոն 700.000 դրամ յուրացրած անձը:

  • Page 1771 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1766
  • 1767
  • 1768
  • 1769
  • 1770
  • 1771
  • 1772
  • 1773
  • 1774
  • 1775
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը