
Կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ, իքնաձիգի պահունակ, փամփուշտներ

Փետրվարի 7-ին, ժամը12.30-ին, 1974 թ. ծնված Մանվել Ղ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային 2 նռնակ` առանց պայթուցիչների, իքնաձիգի դատարկ պահունակ, 5.45 մմ տրամաչափի 59 և 12.5 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
ՀՀ Ոստիկանություն