Ուրիխանյանն ամուսնանում է ուկրաինուհու հետ. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի «գրասենյակն» զբաղված էր հույժ կարևոր ձեռնարկով. մարտի 15-ին «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի և Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը: Հարսնացուն ուկրաինուհի է, Կիևից, «Հրապարակի» աղբյուրները չասացին` նա կապ ունի՞ Մայդանի հետ, թե՞ ոչ, ասացին, որ պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի` Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում: Կրեատիվը ոչ միայն «Մայդանից հետո» ուկրաինուհու հետ ամուսնությունն է, այլև հրավիրատոմսը, որը երեկ բաժանվում էր ի սփյուռս ԱԺ-ի:
«Արմենիա դեյլի նյուզ» անգլերեն «թերթի» առաջին էջում նորապսակների լուսանկարն էր և օրվա «թոփ» նորությունն առ այն, որ նրանք ամուսնանում են: Երբ փորձեցինք «թափանցել» երիտասարդ պատգամավորի սենյակ` շնորհավորելու և հարց ուղղելու, երջանիկ նորապսակն էլ ավելի կրեատիվ գտնվեց, հրամայեց օգնականին` կանչել անվտանգության ծառայության աշխատակցին, որովհետև իր սենյակ «ահաբեկիչ», «սիլավիկ» էր «ներխուժել», օգնականը մարիոնետի արագությամբ շատ արագ վերցրեց հեռախոսը` իբր զանգում է։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։