
Ինքնասպան եղած բնապահպանության նախարարության աշխատակցի գործը կարճվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. 2013թ. օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց։ Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Ըստ այդմ, գործը կարճվել է փետրվարի 14-ին ՀՀ Քր.դատ.օր 35 հոդվածի 1-ին մասի 1 կետով՝ Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։