
Սպանություն` Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը

Փետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա, վիճաբանել է իր կնոջ` 1986 թ. ծնված Լիանա Մանուկյանի հետ և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Լ. Մանուկյանը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ` արյան հետքերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գրիգոր Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` Shamshyan.com-ի:
ՀՀ Ոստիկանություն