03 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:26 28.02.2014 | «Այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին»

Համոզված ենք, որ այս հերյուրանքը նպատակ ունի վարկաբեկել ոչ միայն կլինիկայի ղեկավարին, այլ նաև բարեխիղճ բժիշկներին, ովքեր կատարել են իրենց ղեկավարի օրինական և արդար պահանջները։ Վստահ ենք, որ այս «ակցիան» կազմակերպել են մեկ-երկու անբարեխիղճ, անազնիվ, անբարոյական բուժաշխատողներ, ովքեր զլանում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց:

19:12 28.02.2014 | Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ:

19:09 28.02.2014 | ԱՐՄԵՆԱԼ. գործարանը չի սպառնում շրջակա միջավայրին

Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:

18:05 28.02.2014 | Նոր մանրամասներ` Գավառում տեղի ունեցած կրակոցներից

Փետրվարի 27-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:

17:45 28.02.2014 | Շանթ Հարությունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ. news.am

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:

17:40 28.02.2014 | Պոլիկլինիկաներում համավճար կկիրառվի հուլիսի 1-ից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում կայացրեց Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։

17:34 28.02.2014 | Գառնիկ Իսագուլյան. «Հայաստանում հնարավոր են հուզումներ, որոնք կարող են վերաճել հեղափոխական շարժման» (տեսանյութ)

Գ. Իսագուլյանը նաև շատ տարօրինակ համարեց Երկրապահ կամավորների միության վերջին համագումարի ժամանակ ՀՀ նախագահի ելույթը` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ: Նախագահը նշել էր, թե այս առումով նա ունի երկրապահների աջակցության կարիքը, մինչդեռ հատկանշական է այն փաստը, որ երկրապահների վրա այս օրենքը չի ազդելու, քանի որ նրանք ծնվել են 1974 թվականից առաջ:

17:20 28.02.2014 | Առանձնատան դարպասը բացելու պահին նկատելով ոստիկանին` դիմել է փախուստի

Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:

17:16 28.02.2014 | Երևանի մի շարք վարչական շրջաններում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փետրվարի 28-ին ժամը 15.00-ին Էրեբունի բնակելի զանգվածից ոչ հեռու վթարվել է Գառնի-Երևան մայրուղային ջրատարը: Ներկայումս, վթարի պատճառները պարզելու և դրա հետևանքները վերացնելու համար, տեղում աշխատում են ընկերության մասնագետները:

17:13 28.02.2014 | Վաղը Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մարտի 1-ին, ժամը 10:30-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվա, մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին:

17:08 28.02.2014 | Ակտիվիստ. «Մեր պետությունն այն սոցիալական պայմաններում չէ, որ մենք կարողանանք մեզ նման շռայլություն թույլ տանք» (տեսանյութեր)

Այսօր Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով մարտի 1-ից բուժհաստատություններում նախկինում անվճար որոշ ծառայությունները վճարովի դարձնելու ՀՀ ԱՆ որոշումից: Հիշեցնենք, որ դրանց թվում է նաև հղիության ախտաբանությունը:

16:53 28.02.2014 | ՀՀ պաշտպանության նախարարի այցը` Բելգիա

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

15:57 28.02.2014 | Ազատամարտիկներ. Շահարկվում է մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի` մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը

Հանրապետության Նախագահը չի իջնում իր հասցեին հնչող զրպարտանքների ու անձնական վիրավորանքների համար օրենքով սահմանված պատասխանատվություն պահանջելուց, ու փառք Աստծո, դրա կարիքն էլ չունի, քանի որ բոլորս էլ հիշում ենք, թե պատերազմի տարիներին ով ինչ էր անում:

15:52 28.02.2014 | Գազի վառարանի պայթյուն՝ հրդեհի բռնկումով

Փետրվարի 28-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Շահբազյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն` հրդեհի բռնկումով:

15:44 28.02.2014 | Նիկոլ Փաշինյան. Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը

Չեմ կարծում, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ հետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամին և տեղում լեգենդար հրամանատար Սասուն Միքայեյանի կողքին կլինի որդիս` Աշոտը:

15:40 28.02.2014 | Առավոտյան խուզարկել են քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանի բնակարանը (տեսանյութ)

Այսօր առավոտյան խուզարկել են քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանի բնակարանը: Պարզվում է, որ սա առաջին դեպքը չէ նման խուզարկության պատրվակով ներխուժել քաղաքացիների բնակարան և իրականացնել խուզարկություն:

15:06 28.02.2014 | Տաքսու վարորդը հանկարծամահ է եղել

Փետրվարի 28-ին, ժամը 13:30 -ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայի մերձակա տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպք:

14:57 28.02.2014 | Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը դիմել է իր երկրպագուներին՝ փոքրիկ Վիկային փրկելու կոչով (տեսանյութ)

«Ես գիտեմ, որ օրը պետք է սկսել դրական ու բարի հույզերով, բայց ասեք ինձ, ինչպես ապրել հանգիստ, երբ գիտես, որ ցանկության դեպքում կարող էիր օգնել ու չես արել: Ես չեմ ուզում հետո ինձ մեղադրել: Երբ նայեք տեսանյութը ու տեսնեք փոքրիկ Վիկայի աչուկները, կհասկանաք՝ ինչ նկատի ունեմ: Պետք է այսօր օգնել, որ վաղը ուշ չլինի, որ չմեղադրենք ինքներս մեզ, թե կարող էինք, բայց չօգնեցինք: Վիկային և նրա երկվորյակ եղբորը խնամում է տատիկը»:

14:54 28.02.2014 | Վլադիմիր Գասպարյանը ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվիրակությանը

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը:

14:52 28.02.2014 | Հայտարարություն 2008թ. Մարտի 1-ին կատարված հանցագործության վերաբերյալ

Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը:

14:46 28.02.2014 | Մարտի 1-ին կատարված հանցագործության անմիջական պատասխանատուների, հանցակիցների և կոծկողների ցուցակ (ոչ ամբողջական)

2008թ. մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպելու նպատակով իշխանությունների կողմից ստեղծված օրենքով չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման և դրանք հանրության դեմ օգտագործելու համար ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի իրային պահեստից ապօրինաբար դուրս է բերվել զինվորական համազգեստ:

14:42 28.02.2014 | 2014թ. շարունակվելու են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման աշխատանքները

Ինչպես 2013թ., այս տարի ևս շարունակվելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:

14:35 28.02.2014 | Արտառոց դեպք Գավառում. Երիտասարդը կրակել է մորաքրոջ ընտանիքի վրա. news.am

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Այդ օրը երեկոյան չորս անձինք տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Նրանք հիմնականում կանայք են եղել:

14:20 28.02.2014 | Պարտադիր կուտակային վճարները չկատարելու պատժամիջոցների մեկնարկը տրված է. «Ժամանակ»

Չնայած ՍԴ-ն կասեցրել է կուտակային վճարները չկատարելու համար պատասխանատվությանը վերաբերող հոդվածը, «Ժամանակի» տեղեկություններով ՝ պատժամիջոցների մեկնարկն արդեն տրված է, ինչպես սպառնացել է ֆինանսների նխարարը՝ ասելով, թե կուտակայինները չփոխանցելու դեպքում գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության։

14:04 28.02.2014 | ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Փետրվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայերի կողմից զինադադարի խախտման արդյունքում մահացել է կրտ. ս-նտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաևը չի համապատասխանում իրականությանը:

13:56 28.02.2014 | Գարեգին Բ-ն ընդունել է Վրաստանի նախագահին և խոսել վիրահայոց թեմի խնդիրներից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 28-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին եւ խոսել Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի մասին:

13:52 28.02.2014 | Ո՞ր ոլորտներում կարելի է հաջող բիզնես սկսել. eMedia.am

«Վարկավորվող բիզնես ծրագրերը հիմնականում ծառայությունների ոլորտում են: Որպես կանոն, ռիսկային են գնահատվում այն ծրագրերը, որոնք նորարար են, սակայն հենց այս ծրագրերն էլ վարկավորվում են: Ռիսկայնության գործոնը շատ կարևոր է ծրագիրը գնահատելիս, սակայն եթե հաշվի առնենք այն, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում լճացում է, հաճախ է բանկն այս ոլորտում ֆինանսավորելիս ռիսկի գնում»,-հայտնում է մասնագետը:

13:20 28.02.2014 | Խաչ և սրբապատկերներ կօծվեն

Փետրվարի 28-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո՝ ժ.17.30-ին, Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կօծվեն սրբապատկերներ և խաչ:

13:19 28.02.2014 | ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ

ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ. բոլոր վճարումներն, այդ թվում` աշխատավարձերը, փոխանցվել են և կփոխանցվեն ժամանակին: Այս մասին քիչ առաջ հայատարարություն էր տարածել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

13:17 28.02.2014 | «Դ!ԵՄ ԵՄ». Մարտի 1-ին հանրային քննարկում տեղի չի ունենա

2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի և դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար:

  • Page 1729 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1724
  • 1725
  • 1726
  • 1727
  • 1728
  • 1729
  • 1730
  • 1731
  • 1732
  • 1733
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը