Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ ևս պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ:
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր Արարատի մարզի Մխչյան գյուղում բնակիչները մեծ շուքով են տոնել իրենց համագյուղացու վարչապետ դառնալը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը՝ նշել է, որ խանդավառված ու ոգեւորված են,որովհետեւ գյուղաբնակների սպասելիքները միշտ էլ մեծ են եղել Հովիկ Աբրահամյանից:
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց գլյուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն ինսուլինի ներարկման:
Խնդիրները շատ են, որոնց մասին մենք, իրոք, բարձրաձայնել ենք ամբիոնից մինչ վարչապետի փոփոխությունը, չենք թաքցրել մեր մտահոգությունները, քննադատել ենք: Քննադատությունը մեզ համար ինքնանպատակ չէ: Կլինի ծրագիր, կլինի ծրագրի իրականացում, կտանք գնահատական: Առայժմ մենք գնահատական չունենք:
Նոր կառավարության թիմը նույնպես, հավանաբար, համապատասխանեցվելու է քաղաքական նպատակներին: Ըստ երևույթին, նախարարական պորտֆելներից կզրկվեն Արմեն Աշոտյանը, Հրայր Թովմասյանը և Վաչե Գաբրիելյանը:
Ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:
Կանադահայ Կիրո Մանոյանը Բյուրոյի միջազգային քարտուղարն է, ինչը նշանակում է, որ նա է համակարգում ՀՅԴ հարաբերություններն ամբողջ աշխարհում»։ Յովանովիչը արձանագրում է, որ ինքն ավելի վաղ Աժ-ում հանդիպել էր Վահան Հովհաննիսյանին, ով հասկացրել է, որ հանդիպման ցանկություն ունի անձամբ Հրանտ Մարգարյանը։
ՀՀ ԱԳՆ-ն խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը:
Ապրիլի 15-ին, ժամը 10.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կարմիր Բլուրի գերեզմանատան մոտակայքում` փոսի մեջ, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օմբուդսմենը կարևորում և բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում:
«Նախօրեին Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքի մուտքի մոտ ակտիվացած մի խումբ անհայտ զինյալների և քաղաքաբնակների միջև բախումների և լարված իրավիճակի հետևանքով մահացել է ազգությամբ հայ երիտասարդ Ռուբեն Ավանեսյանը։
Կառավարության հրաժարականը մեր միջանկյալ նպատակն է եղել ամբողջական իշխանափոխության ճանապարհին։ Մենք վարչապետի կամ կառավարության անդամների փոփոխության խնդիր չենք դրել։
Հայաստանում տարիներ շարունակ իշխող համակարգը, ըստ էության, գտավ իր երջանկությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի վարչապետության, և Աբրահամյանն էլ, բնականաբար, իր երջանկությունը գտավ՝ ի դեմս վարչապետի պաշտոնի:
Ակնհայտ է, որ իշխող մեծամասնությունը չի կարողանալու ոչինչ փոխել երկրում և խնդիրը բոլորովին էլ վարչապետի անձի մեջ չէ, խնդիրը համակարգային է, երկրում ձևավորված հարաբերություններից ու կառավարման ձևից բխող:
Հակառակորդը երեկ՝ ապրիլի 14-ի երեկոյան, նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ կրակ բացել սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ:
Մարդիկ ուզում են, որ իշխանությունը ֆոտոգենիկ լինի, գեղեցիկ լինի։ Բայց գեղեցիկ բաներ շատ կան. «Սպարտակ» բալետը նայեք։ Սովետական ծանր տարիներին Արամ Խաչատրյանը ստեղծագործություն է գրում, որի գլխավոր հերոսն ասում է, որ չի ուզում ստրուկ լինել, ազատություն է ուզում։
Երեկ օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովի պաշտոնական կայքի գլխավոր էջից հանվեց Աժ այլևս նախկին նախագահ, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկարը, ինչպես նաև կայքից հանվեց նրա անունը պատգամավորների ցանկից։ ժամը 11.30-ին Սերժ Սարգսյանը նրան արդեն ներկայացնում էր կառավարությունում, որպես ՀՀ 13-րդ վարչարպետ։
Ապիրլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:
Բանն այն է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել: Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու եւ վարկանիշ հավաքելու համար:
Չնայած մասնավոր զրուցներում վերջինս ասում է՝ չեմ ուզում, ինչիս է պետք անդարդ գլուխս դնեմ ցավի տակ, ընկնեմ մարդակեր լրագրողների ձեռքը, այնուհանդերձ, ՀՀԿ-ում ասում են, որ նա է։
«ՀՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հայտարարել է. պահանջում եմ բոլորիցդ այսուհետ ո՛չ պատերի տակ, ո՛չ էլ այլուր այլ կերպ, քան Հովիկ Արգամիչ, որևէ եզրույթ չօտագործել»:
«Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու նախօրյակին՝ շաբաթ օրը երեկոյան, 2-3 ժամ շարունակ նախագահականում ընթացել են ծանր կոնսուլտացիաներ՝ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ֆորմատով»:
«Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին»:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն առանձնապես հակված չէ իր հետ կառավարություն տանելու ԱԺ իր կադրերին»:
«Թեև ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լայն ազատություն է տվել, սակայն մյուս կողմից՝ թվարկել է այն բոլոր «բարեփոխումները»:
«Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամակցությունից»:
«Աբրահամյան եղբայրներն անչափ ոգևորված են Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելու փաստով»:
Ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի վիճակը:
«Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ում հաղթանակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հիմա արդեն կարելի է միանշանակ ասել. Դա Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր»: