
ՕԵԿ-ը կոալիցիա չի՞ կազմի ՀՀԿ-ի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցմամբ, ՕԵԿ-ում օր օրի իրավիճակը լարվում է:
«Բանն այն է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել: Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու եւ վարկանիշ հավաքելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը: Ավելին՝ անգամ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդեն այդ ամենի մասին հայտնել են Արթուր Բաղդասարյանին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը: