Կառավարության՝ բիկինիով անդամն ինձ չի հետաքրքրում. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Մարդիկ ուզում են, որ իշխանությունը ֆոտոգենիկ լինի, գեղեցիկ լինի։ Բայց գեղեցիկ բաներ շատ կան. «Սպարտակ» բալետը նայեք։ Սովետական ծանր տարիներին Արամ Խաչատրյանը ստեղծագործություն է գրում, որի գլխավոր հերոսն ասում է, որ չի ուզում ստրուկ լինել, ազատություն է ուզում։

Եթե ուրիշ ճաշակ ունեք ՝ գեղեցկության մրցույթի բիկինիով աղջիկներին, Վարդային, Շվարցենեգերին նայեք։ Բայց կառավարությունից այդ գեղեցկությանը մի ուզեք։ Կառավարության գեղեցկությունն իր աշխատանքի արդյունքն է»,- «Աոավոտի» հետ ապագա կառավարության մասին զրույցում կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Առավոտի» զրուցակիցը նկատում է, որ տարբեր բնագավառներում մտավորականների աոջև հասարակությունը խնդիրներ է դնում ՝ հասնել 3 Օսկարի, Գրեմմիի, հոբելյան մրցանակի և այլն, իսկ կառավարության ցուցանիշն, ըստ նրա, ոչ թե «բիկինիով բեմում շրջելն է», այլ տնտեսական աճ ապահովելը, սոցիալական հավասարության խնդիր լուծելը։

«Կառավարությունը թող ֆոտոգենիկ չլինի, կառավարության՝ բիկինիով անդամն ինձ չի հետաքրքրում, կառավարության աշխատանքը պետք է գեղեցիկ և հարուստ լինի։ Երբ կառավարությանը կարողանում է ապահովել իմ կենսամակարդակը ՝ դա ամենագեղեցիկն է։ Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին և աշխատանքներում մաղթում հարստության ու գեղեցկության»,- ասել «Առավոտի» զրուցակիցը»։

Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս