Աբրահամյանի նշանակմամբ օլիգարխիան նոր շունչ կառնի. «Հրապարակ»

«Հրապարակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մենք, ինչպես միշտ, ընտրեցինք ամենավատ ճանապարհը` քաղաքական դաշտը չհստակեցնելու, երկրում առկա շիլաշփոթը պահպանելու ճանապարհը:

Նախընտրեցինք պահպանել այն ճահիճը, որի մեջ հայտնվել է մեր երկիրը: Այն խառնաշփոթը, երբ ոչ ոք չի հասկանում` ով է ընդդիմություն, ով իշխանություն, ով է պատասխանատու քաղաքական ճգնաժամի և տնտեսական անկման համար, ով կարող է երկիրն այս վիճակից հանել, երբ և ինչպես:

Ակնհայտ է, որ իշխող մեծամասնությունը չի կարողանալու ոչինչ փոխել երկրում և խնդիրը բոլորովին էլ վարչապետի անձի մեջ չէ, խնդիրը համակարգային է, երկրում ձևավորված հարաբերություններից ու կառավարման ձևից բխող:

Իսկ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելով երկրի թիվ մեկ խնդիրը` քաղաքական համակարգի հետ սերտաճած օլիգարխիան, նոր շունչ կառնի ու նոր զարթոնք կապրի: Չէ որ իրենց «համքարության» ամենակարկառուն ներկայացուցիչն այլևս լայն լիազորություններ ունի և հսկայական լծակներ: Այս նշանակմամբ մեկ այլ ստվերային երևույթ էլ կծաղկի` երկերեսանի ու կեղծ ընդդիմությունը, որը պատասխանատվություն չի ստանձնի, բայց իշխանությունից «մաս» կունենա»:

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս