Սերժ Սարգսյանն ասել է՝ ԲՀԿ-ն ժամանակ է խնդրել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովի պաշտոնական կայքի գլխավոր էջից հանվեց Աժ այլևս նախկին նախագահ, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկարը, ինչպես նաև կայքից հանվեց նրա անունը պատգամավորների ցանկից։ ժամը 11.30-ին Սերժ Սարգսյանը նրան արդեն ներկայացնում էր կառավարությունում, որպես ՀՀ 13-րդ վարչարպետ։

Քսան օրվա ընթացքում կձևավորվի նոր վարչապետի կաբինետը, իսկ թե ինչ ձևաչափ կունենա նոր կառավարությունը, դեռ քննարկումների փուլում Է։ Հանրապետական մեր աղբյուրները հայտնում են, որ կիրակի օրը տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սերժ Աարգսյանին հարց են տվել այդ և մասնավորապես ԲՀԿ-ի մասին։

Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, հայտարարել է, թե ԲՀԿ-ն ժամանակ է խնդրել, բայց այդ ժամանակը սահմանափակ չէ (ի դեպ. ՀՀԿ նիստի նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծաոուկյանի երկրորդ հանդիպումը՝ վարչապետի նշանակման և նոր կառավարության ձևավորման հարցով, տեղեկությունը հաստատել է նաև ԲՀԿ խոսնակը)։

Երեկ արդեն մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ Բարգավաճը համենայնդեպս, կոալիցիա չի մտնում։ Այսինքն, բացառվո՞ւմ է, որ որևէ ԲՀԿ-ական պաշտոն ստանա՝ մեր հարցին Սահակյանը պատասխանեց.

«Գիտեք. եթե ԲՀԿ-ից կամ որևէ տեղից պաշտոն ստանան, դա ոչ թե կլինի քաղաքական ուժի հետ համագործակցություն, այլ պարզապես կլինի, որ ՀՀԿ-ն պաշտոն է առաջարկում։ Դա քաղաքական պայմանավորվածությունների հետ կապ չի ունենա, բայց ասեմ, որ նման երեւույթ չկա։ Իսկ պաշտոն կարող է ստանալ կամ կառավարության կազմում կարող է ընդգրկվել ՀՀ ցանկացած քաղաքացի»։ Քաղաքական շրջանակներում խոսվում է, թե ԲՀԿ-ի հետ հնարավոր է համագործակցության այլ ձևաչափ մշակվի, չի բացառվում անգամ, որ համագործակցության հուշագիր կամ նման մի փաստաթուղթ ստորագրվի։

ՀՀԿ-ի կիրակնօրյա նիստից հետո հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, և բացելով փակագծերը կարող եմ ասել, որ ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այնպես էլ այս հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել»,– գրել էր Ուրիխանյանը։

Իսկ արդեն երեկ, անդրադառնալով նոր ձևավորվելիք կոալիցիային, Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կրկնեց.

«Կոալիցիոն կառավարություն մտնելու հարց ԲՀԿ օրակարգում չկա։ Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ԲՀԿ– ականներ այլ ձևաչափերով հնարավոր է ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ ևս մեր տեսակետը հստակ է նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցությունից, կդադարեն լինել մեր թիմակիցը։ Մենք, բնականաբար, կտանք մեր հստակ գնահատականը, սակայն վստահաբար ամենակոշտ գնահատականը նման մարդկանց կտա հանրությանը։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը պատրաստ է նման բարոյական ճնշման տակ մտնել»։

Ինչ վերաբերում է դաշնակցությանը, այս ուրբաթ՝ ապրիլի 18-ին. տեղի է ունենալու ՀՅԴ Գերագույն ժողովը, որի ժամանակ էլ կուսակցությունը վերջնական որոշում կկայացնի իշխող կոալիցիայի կազմ մտնե–չմտնելու հարցով։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համար։

Տեսանյութեր

Լրահոս