
Ո՞վ կդառնա ԱԺ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Աժ նախագահ կդառնա Կարեն Կարապետյանը։ «Չնայած մասնավոր զրուցներում վերջինս ասում է՝ չեմ ուզում, ինչիս է պետք անդարդ գլուխս դնեմ ցավի տակ, ընկնեմ մարդակեր լրագրողների ձեռքը, այնուհանդերձ, ՀՀԿ-ում ասում են, որ նա է։
Եթե՝ ոչ, Հովիկ Աբրահամյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Գալուստ Սահակյանին, որպեսզի միանգամից համ կառավարության, համ Աժ-ի «ղեկավարը» դառնա։ Իսկ նախագահականը ցանկանում է Էդուարդ Շարմազանովին, որն, ի դեպ, վերջերս պետք է մեկներ Վատիկան՝ մասնակցելու Հովհաննես-Պողոս–Պետրոս պապի սրբացման կարգին»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։