Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց քաղաքական ժառանգորդ. «ՀԺ»
«Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ում հաղթանակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հիմա արդեն կարելի է միանշանակ ասել.
Դա Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։ «Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան, ըստ էության, նշանակեց քաղաքական ժառանգորդ։ Վաղուց արդեն խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը ներքին խաղերի մեջ է Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։
Հիմա Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե այլևս չի հավակնելու նախագահի պաշտոնին, Հովիկ Աբրահամյանին նշանակեց հաջորդ ղեկավար։ Սա խորամանկ և հեռատես մի քայլ է։ Եթե նախկինում ենթադրվում էր, որ Աբրահամյանը ամենավերջին պահին Ծառուկյան-Քոչարյան զույգի հետ դաշնակցած պիտի պայքարի Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելու համար, Սերժ Սարգսյանն ինքն իրեն դուրս դրեց իշխանության համար պայքարից։ Ինչո՞ւ։
Նա այսպիսով կռիվը շպրտեց Ծառուկյան-Քոչարյան-Աբրահամյան եռյակի մեջ։ Հիմա նրանք պայքարելու են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իրար դեմ՝ իշխանության ժառանգորդ լինելու համար»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։