19 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:14 15.05.2014 | Հովիկ Աբրահամյանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին. «Դա ոչ մեկի գործը չէ». news.am

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն են հարաբերությունները խնամու հետ, Աբրահամյանը պատասխանել է. «Ես իմ ու իմ խնամի Գագիկ Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին խոսել չեմ ցանկանում, դա ոչ մեկի գործը չէ»,- նշել է նա:

21:05 15.05.2014 | Միջատներն անհանգստացնում են բնակիչներին (տեսանյութ)

Գյումրու Օդանավակայան 2 թաղամասի Արևելյան փողոցի բնակիչներն անհանգստացած են: Միջատներ են հայտնվել նրանց տներում, բակերում և այգիներում:

21:05 15.05.2014 | Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից

Մայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահե Մ.-ին:

20:50 15.05.2014 | Միայնակ տարեց կինը, հոգնելով փաստաթղթային քաշքշուկից, ստիպված ինքնուրույն է բուժում կոտրված ձեռքը (տեսանյութ)

Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի : Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:

20:08 15.05.2014 | Հաստատվել է կառավարական ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոհաճախականության կառավարական նշանակության սպեկտրի իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ ընդգրկելով ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառավարության նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:

19:52 15.05.2014 | Տեր-Պետրոսյանն անձամբ նվեր էր ուղարկել. «Ա1+»

«Մենք ունենք մեր ազգի պապին (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.), և ունենք մեր Սարյանի պուրակի պապիին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր Սարյանի պուրակում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` խոսելով ՀԱԿ ամենատարեց անդամ` 90-ամյա Վարազդատ Գաբրիելյանի մասին:

19:49 15.05.2014 | Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ

Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:

19:47 15.05.2014 | Դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիային»

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին:

19:39 15.05.2014 | Վլադիմիր Գասպարյանը՝ Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների մասին (տեսանյութ). «Ազատություն»

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, թե երեքշաբթի օրը Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման ժամանակ Ոստիկանությունը ուժ չի կիրառել, այլ եղել է բավականին ադեկվատ։

19:28 15.05.2014 | «Օպել-Աստրա»-ն բախվել է պատնեշի, այնուհետև` ծառի

Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է հանդիպակաց ուղեմասի պատնեշին, այնուհետև` ծառի:

19:23 15.05.2014 | Աբրահամյանը չի սիրում խոսել իր բիզնեսներից և խոստանում է հասարակության «հարցերը լուծել» (տեսանյութ). ԳԱԼԱ

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով:

19:09 15.05.2014 | Դուբնով. Իմպերիալիստական-պրոռուսական տրամադրությունները Ղարաբաղում վտանգավոր տեսք են ստացել. 1in.am

Ուկրաինական դեպքերը ղարաբաղցիների շրջանում բավականին աղավաղված ընկալում ունեն, քանի որ, չգիտես ինչու, Հայաստանում և հատկապես Ղարաբաղում դրանք ընդունվում են որպես շատ անձնական երկրի կյանքին առնչվող գործընթացներ և, չգիտես ինչու, այնտեղ Ղրիմի միացումը Ռուսաստանին գնահատում են հիացմունքով, որոշ իմաստով Ռուսաստանում տիրող հիացմունքից առավել, Ռուսաստանում այդ տրամադրությունները վախեցնող են, բայց երբ ես այդ հիացմունքը Ղարաղաբում եմ տեսնում և Հայաստանում, դա ինձ փոքր-ինչ տխրեցնում է:

18:50 15.05.2014 | Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք (տեսանյութ)

Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

18:34 15.05.2014 | ՀՀ ոստիկանություն. Մ. Հարությունյանը անկողնում ձեռքերով խեղդամահ է արել կնոջը

1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը տանը` ննջասենյակի անկողնում, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:

18:31 15.05.2014 | Սուրիկ Խաչատրյան. «Գորիսում ազատագրական պայքար չկա». «Ա1+»

«Ոչ մի ազատագրական պայքար չկա։ Թեկնածուներն իրար հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն, եւ ընտրություններն էլ ընթանալու են շատ քաղաքակիրթ պայմաններում»,-ասել է նա։

18:29 15.05.2014 | 24-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

18:22 15.05.2014 | Պետք է զգուշանալ սննդի վակուումային փաթեթավորումից

Այն կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արտրիտը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, սրտի կաթվածն ու ինսուլտը:
Սննդային վակուումային փաթեթավորումները վտանգավոր են համարվում հատկապես կաթի, պաղպաղակի, մսամթերքի, կիսաֆաբրիկատների, ձկան և բանջարեղենի համար:

18:08 15.05.2014 | «Գյուլի քաղաքական կարիերան ավարտված է»

Էրդողանը երբեք թույլ չի տալու, որ այն երկրորդ ճեղքն առաջացնի մեղմ իսլամ հարթակով գործող իր կուսակցության մեջ (նկատի ունեմ այն, ինչ պատահեց Ֆաթուլլահ Գյուլենի հետ): Այս իմաստով Գյուլն արդեն չի կարող նոր կուսակցություն ստեղծել, իսկ եթե ստեղծեց, ապա շատ փոքր թվով մարդ կարող է ներգրավել իշխանությունից: Ի վերջո, բոլորն էլ գիտեն, որ վազող ձիու ետևից են գնում և ոչ թե նրա, ով արդեն սպառել է իր դրամագլուխը:

17:30 15.05.2014 | 41 մլն դրամ ԱԳՆ-ին՝ սիրիահայերին տրամադրվող անձնագրերի տուրքը վճարելու համար

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:

17:15 15.05.2014 | Վիճաբանություն` դիսպետչերական կետի մոտ

Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին:

17:13 15.05.2014 | Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Էդուարդ Շարմազանովին. Մեր ճանապարհները տանում են բոլորովին այլ ուղղությամբ. tert.am

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի այսօրվա ասուլսում խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, դա կլինի հայտարարությունից մեկ ամիս ան

16:50 15.05.2014 | Երկու տասնյակից ավելի պաշտոնանկություններ՝ ոստիկանությունում. 1in.am

Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել և կադրերի ռեզերվ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ:

16:01 15.05.2014 | Նոր մանրամասներ՝ Արթիկի սարում հոշոտված տղամարդու մասին

Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:

15:33 15.05.2014 | Երեխաներս արդեն սովոր են քաղցին. Չորս անչափահասների մայրը չգիտի՝ էլ ում դիմի

«Տուն չեմ ուզում գնալ, որ չնայեմ նրանց դեմքին, որովհետեւ արդեն չեմ կարողանում ասել, որ դարձյալ քաղցած են մնալու: Միակ արժեքավոր բանը, որ ունեմ այս մատանին է, որը կրում եմ՝ հիվանդ որդիս է գնել Վերնիսաժից ինձ համար ու տան հեռուստացույցը, բայց ամեն անգամ, երբ ցանկանում եմ դուրս տանել, երեխաները կախվում են թեւերիցս ու խնդրում են, որ գոնե թողնեմ զբաղմունքի միակ միջոցը»,- նշում է տիկին Սարգսյանը:

15:29 15.05.2014 | Հրապարակային հարցում` Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին և Նարեկ Սարգսյանին

ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում նշվում էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

15:25 15.05.2014 | Արա Բուդաղյան. ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը պարտվելու է, քանի որ նա Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է. ԳԱԼԱ

Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ինքնաառաջադրված անկուսակցական, Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ, ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցը և ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, ով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:

15:17 15.05.2014 | Ջոն Հեֆերնը ներկա է եղել «Dasaran.am»-ի՝ «Բացահայտիր Ամերիկան» նոր ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղին

Խաղի նպատակն է հարստացնել մեր աշակերտների գիտելիքները ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների և աշխարհագրության մասին: Արկածային և մրցակցային ժանրով ստեղված խաղը կնպաստի նաև իրազեկության բարձրացմանն այնպիսի գաղափարների շուրջ, ինչպիսիք են բազմակարծությունը, ժողովրդավարությունը, կանանց և երիտասարդների իրավունքները, խոսքի ազատությունը և այլն:

15:01 15.05.2014 | Պատահար՝ հյուրանոցային համալիրի մոտ

Մայիսի 14-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի հյուրանոցային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

14:53 15.05.2014 | ԱՆ-ում քննարկել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքը

«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։

14:30 15.05.2014 | Ոստիկանները դատապարտյալին համոզել էին իր վրա վերցնել հանցագործությունը

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

  • Page 1571 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1566
  • 1567
  • 1568
  • 1569
  • 1570
  • 1571
  • 1572
  • 1573
  • 1574
  • 1575
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը