19 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:46 17.05.2014 | Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից 2 տուժածների վիրահատությունն ավարտվել է

Այսօր Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժածներից 2-ի՝ 30-ամյա Նորայր Հարությունյանի և 72-ամյա Մնացական Սուքիասյանի, վիրահատությունն ավարտվել է և նրանց տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին 168.am-ին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: Մյուս երեք վիրավորներին դեռ վիրահատության փուլում են:

17:33 17.05.2014 | Սևանի ավագ դպրոցի գերմաներենի ուսուցչուհու 2-րդ նամակը Աշոտյանին. «Մի՞թե այդ նամակը գերմաներեն եմ գրել, որ ոչ ոք չի ընկալում» (տեսանյութ). 1in.am

1in.am-ը գրում է. «Ակամա հայտնվելով «Դպրոցական սկանդալի» կիզակետում և գրեթե երկու շաբաթ շարունակ դառնալով լրատվամիջոցների կողմից անխնա կերպով շահարկված ու պիտակավորված անուն, ինչի պատճառով իմ պատիվն ու մանկավարժի կոչումը վարկաբեկվեց Հայաստանով մեկ, դիտարկումներս ու եզրակացություններս արեցի՝ լրատվականների պատրաստած նյութերը դիտելուց հետո: Փաստորեն, մեր երկրում կա մի նախարարություն, մի քաղաք, մի դպրոց, մի տնօրեն և ուսուցչական […]

16:56 17.05.2014 | Պատկերը մոտավորապես պարզ է, նախնական վարկածները առաջիկա ժամերին կհայտնենք. Փոխոստիկանապետը՝ Վերնիսաժի կրակոցների մասին. news.am

Վերնիսաժի մոտ այսօր՝ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով նախնական վարկածները ոստիկանությունը առաջիկա ժամերի ընթացքում կհայտնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

16:48 17.05.2014 | Արտավազդ Սահակյան. Վիրավորներից երեքի վիճակը ծանր է

Պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ուենցած կրակոցներից հրազենային վնասվածք ստացած վիրավորներից երեքի վիճակը ծանր է, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Հիմնականում վնասվածքները ստորին վերջույթներում են, իսկ մեկինը՝ որովայնի խոռոչում։

16:43 17.05.2014 | Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Արքայազնին

Մայիսի 14-ին Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:

16:35 17.05.2014 | Արմեն Ղուլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

16:25 17.05.2014 | Սուտ մատնությունը` ծանրագույն մեղք (տեսանյութ)

Սուտ մատնությունը մարդկությանը հազարամյակներով հետապնդող ծանրագույն մեղքերից է: Մ

16:23 17.05.2014 | Մայրս դեպքի ժամանակ Վերնիսաժում հուշանվերներ վաճառելիս է եղել

Այնտեղ է եղել նաև իր եղբայրը՝ Ալվինայի տղան, որը լսելով կրակոցի ձայնը՝ իր մոտ կանգնած երեխային պաշտպանելով, պառկել է գետնին, իսկ մոր ոտքը վիրավորվել է։ Այս մասին աղջկան հայտնել են նրա ծանոթներից մեկը։ Նա նաև ասաց որ ստույգ տվյալներ չունի մոր վիճակի մասին։

15:42 17.05.2014 | Հայտնաբերվել է ապօրինի փայտի և հողի բերրի շերտի տեղափոխման 25 դեպք

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության իրականացրած մեկօրյա օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է փայտի և հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման մոտ քսանհինգ դեպք:

15:38 17.05.2014 | Վախթանգ Միրումյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

15:34 17.05.2014 | Հայտնի են կրակոցներից տուժածների անունները. նրանցից երեքը երիտասարդներ են

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից 168.am-ին տեղեկացրին, որ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել Հովհաննիսյան Վալերիկը՝ 30 տարեկան, Հարությունյան Նորայրը՝ 30 տարեկան, Հայրապետյան Ալվինան՝ 64 տարեկան, Հայրապետյան Մյասնիկը՝ 26 տարեկան, Սուքիասյան Մնացականը՝ 72 տարեկան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ վիրավորներից […]

15:31 17.05.2014 | Դանակահարություն խնջույքից հետո (տեսանյութ)

Դանակահարություն խնջույքից հետո:

15:30 17.05.2014 | «Յուվեցի Կարոն» հերքում է, որ կրակոցների վայրում հայտնաբերված մեքենաներն իրեն են պատկանում. news.am

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», հերքեց, որ այսօր՝ մայիսի 17-ին, Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների վայրում հայտնաբերված Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները պատկանում են իրեն: «Ես տեղյակ չեմ, որ կրակոցներ են հնչել, ես հիմա Վրաստանից եմ գալիս, իսկ մեքենաներն ինձ չեն պատկանում»:

15:16 17.05.2014 | Բժիշկ. Կրակոցներից տուժածներից 3-ին այս պահին վիրահատում են. նրանց վիճակը միջին ծանրության է

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել 5 վիրավոր քաղաքացիներ, որոնցից 3-ն այս պահին վիրահատարանում են, իսկ մյուս երկուսին քիչ հետո կվիրահատեն։

15:07 17.05.2014 | Տիգրան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

15:00 17.05.2014 | 14-ամյա տղան հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, Գավառի մանկատան սան Արևշատ Զախարյանի անհայտ կորելու մասին:

14:52 17.05.2014 | Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք:

14:32 17.05.2014 | Արթուր Աֆրիկյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

14:29 17.05.2014 | Մանրամասներ՝ Վերնիսաժում հնչած կրակոցներից. shamshyan.com

Դեպքի վայրում հայտանաերվել են հրազենից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ: Հայտնաբերվել է նաև Porsche Cayenne մակնիշի 80 ՊՊ 008 համարանիշւի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաներ, որոնք, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատկանում են ԱԺ պատգամավոր Կարո Յուվեցի մականվամբ Կարո Կարապետյանին:

14:22 17.05.2014 | Արմեն Ալավերդյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

14:07 17.05.2014 | Կատարվածից 3 օր անց անձրևը մաքրել էր արյան հետքերը (տեսանյութ)

Կատարվածից 3 օր անց անձրևը մաքրել էր արյան հետքերը: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:

14:04 17.05.2014 | Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինությունից

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

14:00 17.05.2014 | Նոր պաշտոնանկություններ կառավարությունում

ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

13:53 17.05.2014 | Քիչ առաջ Խանջյան փողոցում կրակոցներ են հնչել, նախնական տվյալներովˋ կան վիրավորներ. araratnews.am

Իսկ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի ունեցել Երգի պետական թատրոնի հարեւանությամբ. կրակել են մի երիտասարդի վրա։ Նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։ Կրակոցից վախեցած վաճառողները փախուստի են դիմել։ Հայտնի չէ՝ ով է երիտասարդը։ Անգամ պարզ չէ, թե ինչ վիճակում նրան տեղափոխեցին։ Երիտասարդի հարեւանությամբ քայլող մի կին պատմել է,որ եթե կրակողը վրիպեր, իրեն էր դիպչելու փամփուշտը։ Նա սարսափած էր։

13:13 17.05.2014 | Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել:

13:00 17.05.2014 | «Հետքեր կան, երեխային սպանել են ու հետո գցել ջուրը». Գյումրեցի սպայի հարազատները կասկածներ ունեն. ԳԱԼԱ

«Ծնողները ինչ գիտեն, որ ինչ ասեն, ինչ անեն, խեղճերը մինչեւ անգամ չեն հասկանում, թե ինչ կատարվեց իրենց երեխայի հետ: Մենակ գիտեն, որ երեխան ինքնակամ ոչ ջուրը կընկներ, ոչ էլ դա պատահականություն է: Որտեղից որ իրանք ցույց կուտան, որ կարող է ընկած լիներ, հաստատ այդպես չէր կարող լիներ»:

12:33 17.05.2014 | Մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ապրող լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերի նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ–ն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ապրող ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց նկատմամբ վառ արտահայտված հոմոֆոբիայի առիթով, ինչը հիմք է հանդիսանում ԼԳԲՏ մարդկանց մարդու իրավունքների ոտնահարման, ատելության հիմքով հանցագործությունների կատարման և անպատժելիության մթնոլորտի ձևավորման համար:

12:22 17.05.2014 | Գևորգ Սաֆարյան. «Կամ կստեղծեմ արժանապատիվ ապագա կամ կզոհվեմ Բաղրամյան 26-ի մատույցներում» (տեսանյութ)

«Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, ինչպես հայտնի է՝ նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում՝ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած վերջին ակցիայից հետո: Երեկ նա «Նախախորհրդարանի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարել է. «Կամ կստեղծեմ արժանապատիվ ապագա կամ կզոհվեմ Բաղրամյան 26-ի մատույցներում»:

12:20 17.05.2014 | Հարուստ նախարարն ու նրա կինը. «Ժողովուրդ»

«ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բավականին լուրջ ունեցվածքի տեր է»

12:17 17.05.2014 | ​Ժիրայր Սեֆիլյան. «Ժողովրդին առաջնորդողը ես եմ լինելու»​ (տեսանյութ)

«Երիտասարդներին և Արցախյան պատերազմի մասնակիցներին ես ունեմ կոչ: Մոտենում է այն պահը, որ ես հայտարարելու եմ քաղաքացիական բանակի ստեղծման մասին: Հեռու չէ´ այդ պահը: Քաղաքացիական մի բանակ, որը առաջին հերթին պետք է տեր կանգնի մեր շարժման անվտանգությանը, ինչու չէ նաև չեզոքացնի այսօր մեր երկիրը վտանգող զորիբալայանականների շարժումը, որի նպատակն է խլել մեր ձեռքից մեր ինքնիշխանությունը»

  • Page 1567 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1562
  • 1563
  • 1564
  • 1565
  • 1566
  • 1567
  • 1568
  • 1569
  • 1570
  • 1571
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը