Երևանում մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալիս մեկնման սրահում նկատել է գանգրահեր մի աղջկա, որին մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո, հասկանալով, որ վերջինիս դուր չի գալիս իր ուշադիր նայելը, գնացել է մեկնման սրահի մյուս կողմ, որից հետո նստել է օդանավ` վերջին շարքերից մեկում: Թռիչքի ընթացքում իր մոտ լկտի ցանկություններ են առաջացել՝ կապված բորտուղեկցորդուհիների հետ, և պատկերացնելով, որ վերջիններիս հետ սեռական հարաբերություն է ունենում, սկսել է օդանավի միջանցքով անցնող բորտուղեկցորդուհիների հետույքները ձեռքով շոյել, իր առջևի մասով հպվել նրանց, այդ կերպ փորձելով ավելի շատ հաճույք ստանալ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է համգործակցել նոր իշխանությունների հետ` հանուն ուժեղ Ուկրաինայի կառուցման:
«Մեր ներքին հետազոտության տվյալների համաձայն՝ Կիեւն արդեն ունի քաղաքապետ եւ նա Վիտալի Կլիչկոն է»,- հայտարարել է Պորոշենկոն:
Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:
Դեռևս նախաքննական մարմինը չի կատարել որևէ գործողություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ:
Եթե որևէ մեկը հարցնի նախորդ կառավարության ձախողման պատճառը՝ նախ և առաջ սոցիալակա հարցերին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն էր:
Ազգային Exit-poll-ի արդյունքներով` նրա օգտին է քվեարկել ընտրողների 55,9% -ը: Երկրորդ տեղում է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (12,39%-ով):
Ժամը 19:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 44-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած Volkswagen մակնիշի 34 DՏ 341 համարանիշի, 51-ամյա Կարեն Տոնոյանի վարած Opel-Isuzu Monterey մակնիշի 04 ՕՏ 022 համարանիշի և BMW E 745 մակնիշի 88 RR 808 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ կայացած ՀՀԿ 15-րդ համագումարից հետո, ՀՀԿ-ականների ավանդական միասնական քեֆ-հավաք չի եղել: ՀՀԿ տեղական կառույցների ղեկավարներին հանձնարարված է եղել ինքնուրույն լուծել այդ հարցը:
Նարգիլե ծխելիս՝ ծխողը կլանում է մի շարք վնասակար նյութեր՝ այդ կերպ ինքն իրեն ենթարկելով ածխածնի միաօքսիդի, նիկոտինի, նիտրոզամինների, ալդեհիդների, ինչպես նաև՝ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների ազդեցությանը:
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով երթևեկելի մասը:
Հարցման համաձայն, հայաստանցիների մեծ մասը վստահում է Եվրամիությանը: Հարցվածների կեսից ավելի նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը լավ գործիք կարող է հանդիսանալ տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն հաստատելու համար:
Այսօր «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը իրականացրել է ավտոերթ Երևանի փողոցներում՝ հիմնական չորս պահանջներով՝ 1. վերացնել կարմիր գծերը, 2. փոքրացնել տուգանքները 5 անգամ, 3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, 4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Իսկ նոր կառավարության սահմանած 5 տոկոս տնտեսական աճը, ըստ Դավիթ Սարգսյանի, առավել իրատեսական է, քան իրենց նախանշած 7տոկոսը:
Ա. Վարդանյանը կարևորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները :
Կանանցից շատերը գտնվում են այնպիսի ռիսկային գոտում, որ անսպասելի պատճառներով կարող են երեխային կորցնել: Անանասը սննդակարգից պետք է բացառել մինչև երեխայի ծնունդը: Պետք է ընդհանրապես հրաժարվել անանասի հյութից՝ գոնե հղիության առաջին եռամսյակում:
Երեւանի 119 ավագ դպրոցում Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում նեոսովետիզմը վերակենդանացել է:
«Մ-4» միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի Ա.Մ.-ի վարած 34ST931 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Տուժածը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:
Ամեն տարի բյուջեով նախատեսվում են գումարներ՝ քաղաքը բարեկարգելու համար, եւ ամեն ընտրությունների ժամանակ փողոցներում ավազ են լցնում, հարթեցնում, բայց ասֆալտապատման հարցը մեզ համար այդպես էլ երազանք է մնում:
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը, որի մեջ է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքից րոպեներ հետո վայրէջք է կատարել Մոսկվայում:
«1-03» ծառայության աշխատակիցները նրան տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:
ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 24-ին Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մշակութային միջոցառումների շարք, որով եզրափակվեց ծրագիրը:
«Դոնեցկում, Սլավյանսկում ու Լուգանսկում քվեարկություն չի անցկացվի: Չի հաջողվել անգամ քվեաթերթիկներ հասցնել այդ քաղաքներ: Ցավոք, դա այդպես է: Իրավիճակը թույլ չի տալիս այնտեղ գործընթաց կազմակերպել»,-նշել է Խիվրենկոն:
Պարզվել է, որ ժամը 08.30-ի սահմաներում փլուզվել է Ա.Հ.-ին պատկանող տան պատշգամբի (24 քմ) արտաքին երկու պատերը (24 քմ), ննջասենյակի միջնապատը (9 քմ) և տանիքից մոտ 16 քմ հատված:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ Երևանի Աբովյան փողոցից խաբեության իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված, որտեղ գտնվող բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելով սեռական հարաբերությունն է ունեցել իր հետ:
Ռուսաստանը գործում է միայն իր շահերից ելնելով: Հայաստանի հետ ունի տարբեր համաձայնություններ, Ադրբեջանին էլ զենք է վաճառում` ֆինանսական շահերից ելնելով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ըստ պարբերականի` Ուեսթն ու Քարդաշյանն ամուսնացել են Ֆլորենցիայում: