25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

10:10 27.05.2014 | 2013-ը՝ թանկ ռեկորդների տարի. «ՀԺ»

Նախորդ տարի պետական պարտքի սպասարկմանը (մայր գումար և տոկոսների մարում) պետբյուջեից հատկացվել է 861 միլիոն դոլար:

10:00 27.05.2014 | Գործարարները տարակուսանքով են արձագանքում Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի՝ գործարարներին հարկային դաշտ բերելու հայտարարություններին տարակուսանքով են արձագանքում իր կուսակից գործարարները»:

09:42 27.05.2014 | Տիգրան Սարգսյանն արտաքսվում է Հայաստանի քաղաքական կյանքից. «ՀԺ»

Նախօրեին՝ ՀՀԿ համագումարում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի վերջին պատիվներ է մատուցել նախկին վարչապետին, բայց նույնիսկ այս դերասանությունների տակից դուրս է պրծնում նրանց հարաբերությունների լարվածությունը:

09:30 27.05.2014 | Այսօր ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

01:15 27.05.2014 | Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը. Պարուբիյ

«Խորհրդում որոշում է ընդունվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում Ուկրաինայի նախագահությունը, այլեւ սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,-հայտարարել է նա:

00:56 27.05.2014 | Դոնեցկում 30 մարդ է զոհվել. հրթիռն ընկել է բեռնատարի վրա

Ըստ ականատեսների` զինվորական «КамАЗ»-ը, որից անհայտ անձինք կրակել են, դուրս է եկել օդանավակայանի կողմից: Ուղղաթիռից նրա վրա հրթիռ է նետվել, ինչի հետեւանքով բեռնատարը շրջվել է:

00:35 27.05.2014 | Երևանում արջ է նկատվել (լրացված)

Մայիսի 26-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ:

23:50 26.05.2014 | Նախկինում դատվածը` նույն ճանապարհով (տեսանյութ)

Նախկինում դատվածը` նույն ճանապարհով:

23:46 26.05.2014 | Դոնեցկի օդանավակայանում օդուժի մասնակցությումբ իսկական մարտեր են

Հաղորդվում է, որ օդանավերն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել զինյալներին, ովքեր փորձում են վերադարձնել օդանավակայանի նկատմամբ վերահսկողությունը:

23:10 26.05.2014 | Ավտովթար` Տավուշի մարզում. կա 7 վիրավոր

Մայիսի 25-ին, ժամը 13.45-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջան ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին

23:05 26.05.2014 | Ա. Գիզիրյանը՝ ոստիկանապետ նշանակվելու մասին. ԳԱԼԱ

Նա այդ տեղեկություններն իրականությանը մոտ չհամարեց՝ նշելով.«Էդ տեղեկությունները հավաստի չեն, իրականությանը չեն համապատասխանում, նման բան չկա, ոստիկանապետն իր տեղն աշխատում է»:

23:03 26.05.2014 | Հավատարիմ են լիսկայական արյունարբու բնազդին. Սամվել Հարությունյանը՝ Էյներ Խաչատրյանի այլ հանցանքների մասին. tert.am

«Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ հավատարիմ մնալ լիսկայական արյունարբու բնազդին և ցույց տալ, որ այդ առումով իրենց մարզավիճակը շարունակում է պահպանվել: Այնպես որ՝ երեկ երկոյան կատարվածը դրա հերթական դրսևորումներից մեկն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:

22:31 26.05.2014 | Ս. Սաֆարյան. «Թերահավատ եմ, որ Հայաստանը կստորագրի ՄՄ-ին անդամակցելու պայմանագիրը»

Բելառուսը նախ հայտարարեց, որ արտոնություններ ոչ ոք չպետք է ունենա, իհարկե, ոչ միայն Հայաստանի արտոնությունների մասին էր խոսքը, այլ նաև Ղազախստանի և Ռուսաստանի: Բելառուսը նաև ասել էր, որ՝ պետք է օգուտ տա միությանը և ոչ թե մտնի ձևական: Դա Ղարաբաղի և Հայաստանի մաքսակետերի և Ղարաբաղի հարցի լուծվածության խնդրին էր վերաբերվում: Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ որքան էլ Ղարաբաղը չի դիմել Մաքսային միությանը անդամակցելու համար, Հայաստանն է դիմել, իսկ Հայաստանը և Ղարաբաղը իրենք պետք է դիտեն որպես մեկ միասնական տնտեսական գոտի:

22:13 26.05.2014 | ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Պորոշենկոյի հետ. Ջոն Քերի

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

22:10 26.05.2014 | «Կնոջ թիրախում գեղեցկության սրահներն էին». նոր մանրամասներ (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Չարենցավանի բաժնում 1983 թ. ծնված Ելենա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին:

21:50 26.05.2014 | Երևանի բնակիչը մեղադրվում է հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ կեղծելու և նրանց աշխատանքները բարձր արժեքով վաճառելու մեջ

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ., հանդիսանալով նկարիչների միության անդամ և զբաղվելով գեղանկարչությամբ, 2010թ. նախնական համաձայնության է եկել իր կնոջ հետ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, այն է՝ գեղանկարչության բնագավառում իր մասագիտական գտելիքների օգտագործմամբ դեռևս 2005-2006թթ. ընթացքում ձեռք բերված անհայտ նկարիչների՝ առանց հեղինակային տվյալների և ստորագրությունների նկարների դիմերեսներին և դարձերեսներին կեղծելով նշել հայտնի նկարիչների ստորագրություններ և հեղինակային տվյալներ, դրանք բարձր արժեքով վաճառել՝ որպես ճանաչված նկարիչների աշխատանքներ։

21:10 26.05.2014 | Տրոլեյբուս բարձրանալիս 61-ամյա կինը վայր է ընկել

Մայիսի 25-ին, ժամը 19.00-ին, թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդի կողմից երթևեկությունը վերսկսելու ժամանակ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի դիմաց տրոլեյբուս բարձրացող 61-ամյա ուղևորուհին վայր է ընկել երթևեկելի մաս և ստացել վնասվածքներ:

20:30 26.05.2014 | Նոր հանցադրվագներ նախկին քննիչի գործունեությունից (տեսանյութ)

Նոր հանցադրվագներ՝ նախկին քննիչի գործունեությունից:

20:09 26.05.2014 | «Աստված ի վերջո ինձ պատժեց». կին բանտարկյալ (տեսանյութ). «Ա1+»

30-ամյա Լիլիթն ու 23 –ամյա Աննան ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար դատապարտվել են 5 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ազատությունից զրկված աղջիկները խոստովանում են, որ բանտարկության ամենադժվար պահն ընտանիքից հեռու գտնվելն է։

19:50 26.05.2014 | Բյուրեղավանի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Մայիսի 25-ին, ժամը 15.20-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բյուրեղավանի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանում հրդեհ է բռնկվել և տան իրերն այրվել են:

19:32 26.05.2014 | Անահիտ Բախշյան. Հովիկ Աբրահամյանը կարողանում է բոլորի հետ լեզու գտնել

«Հովիկ Աբրահամյանն, ի տարբերություն իր նախորդի, այո՛, տարբեր մարդկանց, հակառակ կուսակցությունների՝ ոչ ՀՀԿ-ական պատգամավորների հետ աշխատելու ձև ունի: Ինքը կարողանում է բոլորի հետ լեզու գտնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգութուն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով Հովիկ Աբրահամյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարության մասին, թե ինքը կարողանում է ընդդիմության հետ համագործակցության եզրեր գտնել, ինչն իրեն հաջողվել է անել ԱԺ-ում:

19:15 26.05.2014 | Դատապարտում են պատգամավորների ագրեսիվ և անպարկեշտ վարվելակերպը

Անցած շաբաթ՝ մայիսի 19-ից 23-ը կայացած ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը առանձնացավ որոշ պատգամավորների ակնհայտ ագրեսիվությամբ ու անպարկեշտ վերաբերմունքով լրագրողների նկատմամբ։ Այսպես՝ մայիսի 19-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց իմանալ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի կարծիքը` օրեր առաջ Երեւանի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին, վերջինս պատասխանելիս լրագրողներին ասաց. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։

19:10 26.05.2014 | Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` կարկուտ

Մայիսի 27-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

18:50 26.05.2014 | Խախտումներ՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատում

Վերահսկողությամբ ընդգրվել էր 2013 թվականը։ Ընդհանուր առմամբ, ըստ ՎՊ մասնագետների, պետական միջոցներն օգտագործվել են օրենսդրությանը համապատասխան, բայց որոշ ծրագրերում հայտնաբերվել են խախտումներ ու թերություններ։

18:32 26.05.2014 | Սեյրան Օհանյանը՝ Մոսկվայում հարկադիր վայրէջ կատարած ինքնաթիռի մասին

«Տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց»,- ասաց նա:

18:28 26.05.2014 | «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ զինված ուժերում»՝ 2013թ. (զեկույց)

2013 թ. զեկույցը, որը ներկայացնում է 2013 թ-ի գարնանային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության արդյունքում բացահայտված խնդիրները, զինված ուժերից վաղաժամկետ ազատվող սպաների իրավական աջակցության ընթացքում բացահայտված խնդիրները, մահացության դեպքերի նկարագրությունը և համեմատական վիճակագրությունը 2010-2013 թթ. ժամանակահատվածում, զինված ուժերում մահացության դեպքերով քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաեւ զինվորական ծառայության և զորակոչի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և նրանցով պայմանավորված խնդիրները:

18:25 26.05.2014 | Փոխվարչապետը ներկա է գտնվել ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում Երևանում մեկնարկած դասընթացների բացմանը

«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը։ Այս թիրախներին հասնելու եւ ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարեւոր խնդիր է համայնքների խոշորացումը: Այս աշխատանքներում մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաեւ շատ այլ միջազգային ու եվրոպական պետությունների ազգային կառույցների հետ»:

18:10 26.05.2014 | Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց

Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց:

18:04 26.05.2014 | Կարկուտ` Արտենի գյուղում. վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր

Մայիսի 26-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.50-ից մինչև ժամը 16.05-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր, խաղողի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:

17:58 26.05.2014 | Վիզաների ազատականացման պրոցեսը պետք է գործողությունների վերածել

2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ:

  • Page 1549 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1544
  • 1545
  • 1546
  • 1547
  • 1548
  • 1549
  • 1550
  • 1551
  • 1552
  • 1553
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը