Բաժիններ՝

Անցած տարի աշխարհում կառուցված լավագույն եկնաքերերի տասնյակը

Emporis ընկերությունը, որը զբաղվում է ողջ աշխարհում ճարտարապետական նախագծերի եւ շենքերի մասին տեղեկատվության մշակմամբ, հրապարակել է մոլորակի տասը  լավագույն երկնաքերերի ցանկը, որոնց կառուցումն ավարտվել է անցած տարի: Միջազգային ժյուրին գնահատել է միայն նոր կառուցված շենքերը. տարվա ընթացքում աշխարհում կառուցվել է ավելի քան 300 շենք: Առաջին տեղում հայտնվել է Լոնդոնը, ցուցակում տեղ են գտել նաեւ Մոսկվան ու Բաքուն:

The Shard

Սա համարվում է Եվրոպայի «ամենահնչեղ» երկնաքերը, որի մասին լսել են բոլորը: Լոնդոնում կառուցված շենքի բարձրությունը 306 մետր է, հարկերի թիվը` 73:

e10

DC Tower 1

Շենքի կառուցման համար օգատգործվել են «կանաչ» տեխնոլոգիաներ: Վիեննայում կառուցված շենքի բարձրությունը 250 մետր է, հարկերի թիվը` 60:

e9

Sheraton Huzhou Hot Spring Resort

Չինաստանի Հուչժոու քաղաքում կառուցված հյուրանոցի կլորավուն ձեւը հնարավորություն է տվել, որպեսզի բոլոր համարներն ունենան պատշգամբ եւ բնական լուսավորություն եւ առավոտյան, եւ ցերեկը, եւ երեկոյան: Բարձրությունը 102 մետր է, հարկերի թիվը` 27:

e11

Cayan Tower

Դուբայի այս շենքը մոլորակի ամենաբարձր երկնաքերը չէ, սակայն ամենաբարձրն է նրանցից, որոնց հարկերը տեղակայված են անկյան տակ. յուրաքանչյուրը թեքված է 1,2%-ով, արդյունքում ստացվում է 90%-ով շրջադարձ: Բարձրությունը 307 մետր է, հարկերի թիվը` 73:

e8

One Central Park

Սիդնեյում գտնվող շենքը տպավորություն է թողնում, թե կառուցվել է հսկա ծառի ներսում: Բարձրությունը 117մետր է, հարկերի թիվը` 34:

e7

Flame Towers

Բաքվում կառուցված այս աշտարակներն ամբողջությամբ ծածկված են LED-դիսփլեյներով, որոնց վրա կրակե լեզվակներ են արտացոլվում: Բարձրությունը 182 մետր է, հարկերի թիվը` 39:

e6

Մերկուրի Սիթի
Մոսկվայում կառուցված այս շենքը Եվրոպայի ամենաբարձր երկնաքերն է: Բարձրությունը 339 մետր է, հարկերի թիվը` 75:

e5

Ardmore Residence

Բավականին յուրօրինակ այս բարձրահարկը կառուցվել է Սինգապուրում: Բարձրությունը 136 մետր է, հարկերի թիվը` 36:

e4

Tour Carpe Diem

Ֆրանսիայի Կուրբեվուա քաղաքում կառուցված բարձրահարկի համար էներգիա է ապահովվում երկրաջերմային աղբյուրների միջոցով: Բարձրությունը 162 մետր է, հարկերի թիվը` 38:

e2

AZ Tower

Չեխիայի Բրնո քաղաքում կառուցված շենքը միակն է Չեխիայում, որն ունի հատուկ էներգետիկ սյուներ` ջերմաստիճանը կարգավորելու համար: Բարձրությունը
111 մետր է , հարկերի թիվը` 30:

e3

Nanfung Commercial, Hospitality and Exhibition Complex

Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցված այս համալիրում տեղակայված է եւ բարձրակարգ հյուրանոց, եւ գործարար կենտրոն: Բարձրությունը 123 մետր է, հարկերի թիվը` 22:

e1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս