Պորոշենկոն հայտարարել է, որ Կիեւի քաղաքապետը Վիտալի Կլիչկոն է
Գործարար Պյոտր Պորոշենկոն, ով Exit-poll-երի արդյունքներով հաղթել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հաղթել է Կիեւի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Մեր ներքին հետազոտության տվյալների համաձայն՝ Կիեւն արդեն ունի քաղաքապետ եւ նա Վիտալի Կլիչկոն է»,- հայտարարել է Պորոշենկոն: