«Տիգրան Սարգսյանը գնում էր բարեփոխումների՝ առանց ցավազրկման». 1in.am
«Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած հարցադրումների մեջ կային բավականին կառուցողական մոտեցումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀԿ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու որոշմանը:
Հարությունյանի խոսքերով՝ ընդդիմության հիմնական մոտիվացիան, թե ինչու են որոշել չմասնակցել, ավելի շատ պայմանավորված էր կառավարության ներկայացրած ծրագրի առանձնահատկություններով, որքան որ՝ իսկ ինչո՞ւ դուք չեք տալիս նախորդ կառավարության գնահատականը.«Ես այն քաղաքական գործիչներից եմ, որ հանդես եմ եկել նախորդ կառավարության գործունեության աջակցությամբ և հիմա էլ պատրաստ եմ. այնպես չէ, որ կառավարությունն ամեն ինչ ձախողել է, ինչպես որ փորձում են ներկայացնել: Այլ հարց է, որ այդ կառավարությանը բաժին ընկավ միգուցե ամենաբարդ ժամանակահատվածը: Այդ նույն կառավարության առջև խնդիր էր դրած ոչ ստանդարտ իրավիճակում ոչ միայն դասեր քաղել, որոշումներ ընդունել, այլև լուծել այլ խնդիրներ: Եթե որևէ մեկը հարցնի նախորդ կառավարության ձախողման պատճառը՝ նախ և առաջ սոցիալակա հարցերին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելն էր»:
Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը գնում էր բարեփոխումների, առանց ցավազրկման, և արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք:
Հարցազրույցն ամբողջությամբ եւ տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: