«Ոչ մեկն էլ լավ վիճակից չի գնում Հայաստանից, բայց վերջում գյուղում մարդ չի մնա ախր». ԳԱԼԱ
Շիրակի մարզի հեռավոր համայնքների դպրոցներում տարեցտարի նկատվում է աշակերտների թվաքանակի նվազում: Բնակիչներն ասում են, թե փաստն առավել ակնհայտ դառնում է հատկապես այս ամիս, երբ «Վերջին զանգի» միջոցառումների ժամանակ պարզ է դառնում, թե դպրոցը քանի շրջանավարտ է ավարտում: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
Օրինակ առաջին անգամ ՇՄ Հայկաձոր համայնքի դպրոցն ավարտեցին երեք աշակերտներ: Սա գյուղի պատմության մեջ բացառիկ դեպք է, ասում են գյուղաբնակները:
«Նման բան էլ չէր եղել մեր գյուղում, զարմանալի է, չէ՞, ընդամենը երեք աշակերտ էսօր դպրոցը կավարտե, բայց փաստը դա է, աղջիկ ջան: Էնքան քիչ մարդ է մնացել, որ պարզ է, էդպես էլ պտի լիներ: Բացի էդ մնացողներն էլ էրեխա քիչ կունենան, վատ կապրին, քանի որ, դրա համար էլ սերունդ չկա, դպրոց հաճախողները էսօր քիչ են»,- նշեց գյուղի տարեց բնակիչներից մեկը, ում որդին եւս վերջերս ընտանիքով լքել էր գյուղը:
Դպրոցն ավարտող երեք շրջանավարտների դասղեկը մեզ հետ զրույցում նշեց, որ դասարանի աշակերտների թիվը կրճատվել է տարիների ընթացքում: Սկզբում ութ, հետո հինգ, այնուհետեւ երեք աշակերտ մնացին դասարանում: Ընտանիքներով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն, մայրաքաղաք Երեւան ու նաեւ Լեռնային Ղարաբաղ:
«Ու էդպես տարիների ընթացքում քչացավ աշակերտների թիվը, էսօր էս երեք տղաներն են, աղջիկ չկա ավարտական դասարանում, նրանցից մեկը կգնա բանակ, երկուսն էլ կմնան գյուղում, դեռ չգիտեն ինչով են զբաղվելու»,- նշեց դասղեկ Գեւորգ Սարգսյանը:
Մանրամասներն՝ այստեղ