Բաժիններ՝

Նարգիլեի և ծխախոտի վնասակարությունը հավասար է

Նարգիլե ծխելն այնքան էլ անվտանգ չէ: Այս մասին aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԱՄՆ գիտնականները: Ըստ նրանց հետազոտության արդյունքների՝ նարգիլե ծխելիս ծխողը կլանում է մի շարք վնասակար նյութեր՝ այդ կերպ ինքն իրեն ենթարկելով ածխածնի միաօքսիդի, նիկոտինի, նիտրոզամինների, ալդեհիդների, ինչպես նաև՝ պոլիցիկլիկ  արոմատիկ ածխաջրածինների ազդեցությանը:

Այս ամենի արդյունքում կարող են զարգանալ ուռուցքներ: Գիտնականները հետազոտել են 18-48 տարեկան 55 կամավորների հետ: Նրանց բոլորին գիտափորձից մեկ շաբաթ առաջ խնդրել են չծխել: Ծխողները գիտափորձի ժամանակ ծխել են 74 րոպե: Նրանք բոլորն էլ ծխելուց առաջ և հետո հանձնել են մեզի անալիզ, որի արդյունքում պարզվել է, որ նարգիլե ծխելուց անմիջապես հետո մեզի մեջ նիկոտինի, կոտինինի և այլ նյութերի մակարդակը բարձրանում է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս