Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ծանր է, անշուշտ, բանաստեղծուհու կորուստը, սակայն նրա քնարերգությունը մշտապես կմնա որպես իր անմահության վկայագիր:
տարի առաջ եմ վիրահատվել, բայց արդեն 3 տարի է անկողնային վիճակում եմ գտնվում, ինձ մոտ ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ, սակայն վիրահատությունից 2 տարի անց այլ խնդիրներ առաջացան, չգիտեմ դա վիրահատության սխալն էր, թե այլ հիվանդությունների զարգացում տեղի ունեցավ իմ մոտ, որ հիմա այս վիճակում եմ:
Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով ոստիկանությունն արդեն հայտնաբերել է տուժածներին՝ «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին:
Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար այսուհետ վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս. Հայաստանում մեկնարկել է «Tax free» համակարգը: Նորույթը գործում է միայն ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններից գնումներ կատարելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Նազարեթ Մնացականյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»:
Մայիսի 26-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն։
Որպես համազգային լիդեր և համազգային խոշորագույն կազմակերպության ղեկավար, շատ կարևոր էին նախագահի խոսքի մեջ հնչած շեշտադրումները՝ որոնք վերաբերում էին ողջ հասարակական-քաղաքական դաշտի խնդիրներին: Հատկապես խոսուն և հիմնարար արժեք ունեցող մտքեր բարձրաձայնվեցին քաղաքական և քաղաքացիական դաշտի, ինչպես նաև, քաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր թևերի փոխհարաբերությունների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մայիսի 26-ին Հրայր Թովմասյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
2014թ. մայիսի 21-ին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:
Այսօր հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է ՊԲ բանակի փոխգնդապետ:
Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը:
Կազմակերպութունը գտնում է, որ այն խիստ խնդրահարույց է, չի բխում լրատվամիջոցների ազատության եւ լրատվության աղբյուրի գաղտնիության իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը, արդյունքում նաեւ` հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը:
2013 թ. դեկտեմբերի 2-ին խուդոյանների ընտանիքը ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 06:15-ի սահմաններում՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով՝ առանձին մեքենաներով և այնուհետև շուրջ մեկ օր գտնվել ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության բնագավառում ունեցած ավանդի եւ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության ործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։
Մայիսի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզ լեզվով ասած, սա հարուստների կառավարություն է, որը, ակնհայտ է, ավելի շատ զբաղվելու է մեծահարուստների շահերի լոբբինգով, այլ ոչ թե աղքատության շեմին հայտնված հարյուրհազարավոր քաղաքացիների կյանքի բարելավմամբ:
Պորոշենկոն համոզվածություն է հայտնել, որ Յացենյուկի հետ հետագա համագործակցությունը կարող է լինել բավական արդյունավետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:
ՀՀ ՊՆ N զորամասի 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Համլետ Միրզոյանը մեղադրվում է կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոց օգտագործելու մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փորձել է օգնել մայրը, որին եւս մի քանի հարվածներ են հասել, եւ հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին: Հարեւանները փորձել են շտապ օգնություն եւ ոստիկանություն կանչել:
Ես որևէ մեկ անգամ չեմ լսել, որ ՀՀ վարչապետը, խոսելով ՄՄ անդամակցության բանակցությունների մասին, հայտարարի, որ ՄՄ-ն պետք է ճանաչի ԼՂ միացումը Հայաստանին: Ես վստահեցնում եմ, որ նման հայտարարություն երբեք չի եղել և զարմանալի կլիներ, որ ՀՀ վարչապետը՝ նոր թե հին, այսօր նման հարց դներ:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, չորս լրագրողների՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» դիմումի կապակցությամբ մտադիր էր այսօր լսել պատգամավորի պարզաբանումները: Վերջինս, սակայն, հանձնաժողով չի ներկայացել:
Այս պահին, երբ նախագահի նստավայրում տեղի է ունենում մշակույթի գործիչների պարգևատրման ամենամյա արարողությունը, նախագահականի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հարսնաքարի» գործով դատապարտվածների հարազատները:
Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: