
Դոնեցկում 30 մարդ է զոհվել. հրթիռն ընկել է բեռնատարի վրա

Դոնեցկում բեռնատարի վրա հրթիռ է ընկել, ինչի հետեւանքով շուրջ 30 մարդ է զոհվել, հաղորդում է «Россия 24»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Կիեւյան պողոտայում: Ըստ ականատեսների` զինվորական «КамАЗ»-ը, որից անհայտ անձինք կրակել են, դուրս է եկել օդանավակայանի կողմից: Ուղղաթիռից նրա վրա հրթիռ է նետվել, ինչի հետեւանքով բեռնատարը շրջվել է: Զոհերի ճշգրիտ թվի եւ «КамАЗа» -ի պատկանելության մասին հստակ տեղեկություններ չկան:
Ներկայումս Ուկրաինայի արեւելքում շարունակվում են ուկրաինական ուժայինների հակաահաբեկչական գործողությունները: