Ռոբերտ Քոչարյանը Աթենքում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Դեռևս հունիսի 6-ին «ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ Ռ. Քոչարյանը Երևան-Աթենք չվերթով մեկնել է Աթենք։ Երեկ «ժողովուրդը» փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչու է Ռ . Քոչարյանն Աթենք մեկնել։

«Ես Ձեզ ասել եմ՝ այն մասնավոր այց է ու այդտեղ առանձնապես մեծ գատնիք չկա, ուղղակի նաև ավանդույթ չկա մասնավոր այցերի մասին մանրամասներ պատմելու, թե չէ այդտեղ առանձնապես գաղտնիք չկա։ Աթենք է գնացել, բայց այդտեղ որևէ արտառոց բան չկա»,–հայտարարեց գրասենյակի պատասխանատուն»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս