
ՌԴ դեսպան. «Այն, ինչ կատարվում է սահմանում, ահավոր է». aravot.am

«Այն, ինչ կատարվում է սահմանում, պարզապես ահավոր է: Պետք է ինչ-որ ձևով հակազդող քայլեր ձեռնարկել, ինչը պետք է անել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով»,- aravot.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 11-ին «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական համաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` անդրադառնալով սահմանային վերջին օրերի լարվածությանը: Դեսպանը փորձել է շատ չծավալվել այս թեմայով՝ ասելով«Գործընթացի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, եվրոպական համապատասխան կառույցներ այդ հարցով իրականացնում են մոնիտորինգ, որպեսզի խնդրին լուծում տրվի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: