Ընկեր Համիկը՝ Հովիկ Աբրահամյանի խորհրդական. «Հրապարակ»

«Երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել»,- գրում է «Հրապարակ» թերթը, որին ԱԺ աղբյուրները տեղեկացրել են, որ ԱԺ նախկին աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը «հրահանգել» էր նրան ազատվելու դիմում գրել, սակայն Արգամիչն արգելափակել էր գործընթացը:

«Փաստորեն, կրտսեր Դումանյանը պրծում չունի ընկեր Համիկից. նրանք կշարունակեն հիմա էլ կառավարությունում միմյանց հետ աշխատել: Հիշեցնենք, օրեր առաջ մեր հարցմանն ի պատասխան՝ կտանե՞ք ընկեր Համիկին կառավարություն, Դումանյանն ասել էր՝ լավ էլ աշխատում է ԱԺ-ում, ինչո՞ւ տանենք»,- գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս