Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան զինադադարի վերաբերյալ փաթեթ են համաձայնեցրել
Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների` Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի արեւելքում հուսալի զինադադարի հաստատման միջոցառումների փաթեթի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին:
«Բոլոր մասնակիցները գիտակցում էին, թե ինչպիսի պատասխանատվություն ենք կրում Ուկրաինայում ավելի մեծ վտանգը կանխելու հարցում»,-ընդգծել է նա: Շտայնմայերը նաեւ նշել է, որ ԱԳ նախարարները պաշտպանել են ուկրաինացի սահմանապահներին եւ դիտորդներին ռուսաստանյան անցակետեր ուղարկելու գաղափարը եւ ԵԱՀԿ-ին կոչ են արել դիտորդական առաքելություններ տեղակայել այնտեղ: