Ինչպիսի գծեր պետք է ունենա իսկական գործարար կինը
Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ մտածել է սեփական գործը բացելու մասին: Սակայն իրականում այնքան էլ հեշտ չէ ամբողջությամբ վերցնել ողջ պատասխանատվությունը եւ կարողանալ արդյունքի հասնել: Այլ կերպ ասած` եթե չունեք հաջողակ ձեռներեցին բնորոշ անհրաժեշտ մի շարք որակներ, ապա միգուցե չարժե նաեւ նման պատասխանատվություն ստանձնել: Այսպիսով, ինչպիսի որակներ են անհրաժեշտ հաջողակ գործարարի եւ, մասնավորապես, գործարար կնոջ համար.
Նպատակասլացություն
Իսկական գործարարը պետք է հստակ իմանա հանուն ինչի է սկսում սեփական գործը եւ ինչպիսի բարձունքների է ցանկանում հասնել: Իհարկե, սեփական աշխատանքի նկատմամբ ֆանատիզմը կարող է անառողջ թվալ, սակայն բոլոր իսկական գործարարները մի փոքր ֆանատիկոս են, քանի որ նպատակասլացությունը նրանց երբեք թույլ չի տալիս ետ դառնալ նախանշված ուղուց:
Հեռատեսություն
Կարեւոր է, ոպեսզի սկսնակ գործարարը կարողանա գնահատել հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պատկերացում ունենա, թե ինչպես կգործեն մրցակիցներն այս կամ այն իրավիճակում: Հարկավոր է վերլուծել սեփական բիզնեսի ներսում կատարվող գործընթացները, եւ ժամանակի հետ ավելի հեշտ կլինի կանխատեսել իրադարձությունների ելքը:
Ճկունություն
Իսկական գործարարը պետք է հասկանա, որ եթե ինչ-որ բան իր բիզնեսում այնպես չէ, ապա իրավիճակին պետք է այլ տեսանկյունից նայել եւ հաշվի առնել հանգամանքները:
Պատասխանատվություն
Գործարարաը հույսը կարող է դնել միայն իր վրա: Նա գիտակցում է, որ սեփական գործը նաեւ ծանր բեռ է, որը հնարավոր չէ ուրիշի վրա դնել: Ուստի մինչեւ ինչ-որ գործ ձեռնարկելը, մտածեք, արդյոք պատրաստ եք պատասխան տալ յուրաքաչյուր քայլի համար եւ անհաջողության դեպքում մեղավորներ չփնտրել:
Զգուշություն
Իհարկե, գործարարը պետք է վճռական լինի, սակայն հաջողակ գործարարը մյուսներից տարբերվում է նաեւ նրանով, որ երբեք հապճեպ գործողությունների չի գնում, որոնք կարող են վնասել բիզնեսը: Իսկական գործարարը շատ զգույշ է, մանրակրկիտ քննարկում է յուրաքանչյուր քայլը եւ երբեք չի ստորագրի որեւէ պայմանագիր` առանց իրավաբանի հետ լրջորեն դրան ծանոթանալու:
Ստեղծագործական մոտեցում
Իսկական գործարարը մշտապես ձգտում է իր բիզնեսի բարելավմանը, եւ դրա համար միշտ ստեղծագործական որանումների մեջ է: Նա միշտ նոր գաղափարներ է փնտրում, որոնք կարող են գրավել սպառողներին եւ հաշվի է առնում նպատակային լսարանի կարծիքն ու ժամանակի միտումները: