Բաժիններ՝

Ռուսաստանը Վրաստանին առաջարկել է վերականգնել կանոնավոր օդային ավիափոխադրումները

Ռուսաստանը Վրաստանին պաշտոնական նոտա է ուղարկել` կանոնավոր օդային հաղորդակցությունը երկու երկների միջեւ վերականգնելու առաջարկով: Այս մասին հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Միքելաձեին:

Մոսկվա –Թբիլիսի եւ Թբիլիսի-Մոսկվա ուղղություններով թռիչքների վերականգնումը նախատեսվում է սեպտեմբերի 15 -ից: Մինչ այդ երկու երկրների համապատասխան մարմինները նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն:

«Մինչեւ սեպտեմբերի 1-ը կողմերի ավիացիոն իշխանությունները կներկայացնեն այն ավիաընկերությունների հստակ ցանկը, որոնք սեպտեմբերի 15 -ից կսկսեն կանոնավոր չվերթները Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ»,-ասել է վրացի պաշտոնյան:

Երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը դադարել էր 2008 թ. հակամարտությունից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031