Բաժիններ՝

Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Վշտունու, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. մասնավոր տնատիրությունների, Լևոնյան, Եղիազարյան, Մելիքյան, Միրաքյան, Մարտիրոսյան, Առաքելյան, Հակոբյանց, Ա. Սարգսյան, Գր. Զոհրապի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Սպորտի, Հասրաթյան, Հասմիկի փողոցների, Սիսակյան 6, Լենինգրադյան 48, 48/1, 48/2, 48/3, 48/4, 48/5, 50, 50/1, 50/2, 52, Հասրաթյան 4, 6, 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս