Բաժիններ՝

Ադրբեջանի կառավարությունը վնասված տների համար շինանյութ է տալիս, իսկ մերը…

tesankyun.am-ը գրում է.  Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ վերջին 3 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժը գյուղի վրա կրակ չի բացել: Օգտվելով համեմատաբար խաղաղ իրավիճակից՝ Չինարիի բնակիչները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

Ս. Սաղոյանը հայտնեց , որ Կարմիր Խաչի միջազգային ընկերության ֆինանսավորմամբ գյուղում խմելու ջրագիծ է նորոգվում: Հարցրի, թե արդյոք գնդակոծություններից վնասված առանձնատների նորոգման համար Հայաստանի կառավարության կամ որեւէ կազմակերպության կողմից աջակցություն ցուցաբերվո՞ւմ է:

Գյուղապետն ասաց, որ Չինարիի բոլոր՝ 400 առանձնատների տերերն էլ աջակցության կարիք ունեն, որովհետեւ ազերիների գնդակները վնասել են տանիքների ծածկերը եւ պատուհանները: Սակայն նման օգնություն չի ցուցաբերվում:

Այլ պատկեր է Ադրբեջանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանի պետական մարմինը՝ տարածքների վերականգնման եւ վերակառուցման գործակալությունը շինանյութեր է տվել Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի՝ գնդակոծությունից վնասված տանիքների վերականգնման համար, սկսվել է այդ գյուղի բնակիչներից մեկի տան վերակառուցումը:

Հայաստանի բյուջեից գումարներ չեն հատկացվում գնդակոծությունից վնասված տների վերականգնման համար, սակայն բյուջեի ծախսերը մի՞շտ են ուղղված հրատապ խնդիրների լուծմանը, հանրօգուտ ծրագրերին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս