Բաժիններ՝

Երջանկությունը նաեւ կյանքի հաճելի մանրուքների մեջ է

Հաճախ մեր կյանքը կարող են հաճելի դարձնել մանրուքները: Հաջողակ եւ լավատես մարդիկ երջանկություն են գտնում նաեւ շատ պարզ թվացող մանրուքներում: Երբեմն տրամադրության բարձրացման համար պարզապես հարկավոր է.

Երկար տանջվելուց հետո վերջապես ոտքից հանել անհարմար կոշիկը,

Ցած դնել ծանր փաթեթը,

Համբուրել երեխային,

Լոգանք ընդունել հաճելի տաքությամբ ջրով,

Համտեսել սիրելի ուտեստի առաջին պատառը,

Երկար եւ ծանր օրվանից կամ անքուն գիշերվանից հետո վերջապես անկողին մտնել,

Առաջին անգամ համբուրել նրան, ում սիրահարված եք,

Զգալ նոր գրքի բույրը,

Խմել առավոտյան սուրճի առաջին ումպը,

Երեկոյան ոտաբոբիկ քայլել լողափի փափուկ ավազի վրայով,

Հագնել նոր արդուկած հագուստը,

Զբոսնել ամառային անձրեւի տակ,

Այցելել մերսման սրահ,

Վայելել օզոնի բույրն անձրեւից հետո,

Շոյել սիրելի կատվի կամ շնիկի փափուկ բուրդը,

Սառած ձեռքերը տաքացնել կրակի մոտ,

Գրկել նրան, ում կարոտել եք,

Երեկոյան վերադառնալ տուն եւ ազատվել անհարմար հագուստից,

Փաթաթվել տաք ու փափուկ ծածկոցով, երբ դրսում ցուրտ է ու անձրեւոտ,

Ընկղմվել թարմ սավանների մեջ,

Վայելել գինու առաջին ումպը եւ հասկանալ, որ կյանքը հրաշալի է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031