Բաժիններ՝

Ճապոնիայում 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում շաբաթ երեկոյան 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հայտարարվել է, որ առկա է ցունամիի վտանգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալությանը:

Երկրաշարժի օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` 10 կմ խորության վրա:
4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել է Միյագի, Ֆուկուսիմա, Իվատե և այլ նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս