Բաժիններ՝

«Եթե երիտասարդը առևանգված լինի ադրբեջանցի դիվերսանտների կողմից, ապա ԼՂՀ պաշտպանության նախարարը պետք է առնվազն հրաժարական տա». ԼՂՀ ԱԺ պատգամավոր. ԳԱԼԱ

Հուլիսի 4-ին Քարվաճառում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, վերջինս նշեց, որ իրենք ևս հստակ տեղեկություններ չունեն, առայժմ քննչական ծառայությունը զբաղվում է այդ գործով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պատասխանատու մարմինները երիտասարդի անհետացման հետ կապված հստակ տեղեկություններ չեն հայտնում, սակայն շրջանառվող տարբերակներից մեկն այն է, որ Սմբատ Ցականյանի անհետացումը հնարավոր է, որ օրերս ադրբեջանական կողմի ձեռնարկած հետախուզական գործողության դիվերսիոն խմբի հետ է կապված:

Արցախցի ռազմական և քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս հարցի առնչությամբ նշեց.

«Վատագույն վերսիան հենց դա է, որ տղան անհետացել է դիվերսիոն գործողությունների հետևանքով, սակայն գուցե և ուրիշ բան է, տարբերակները շատ են:

Ամեն դեպքում օրը ցերեկով երիտասարդ է անհետանում ու հնարավոր տարբերակներից մեկն էլ այն է, որ երիտասարդը առևանգվել է դիվերսանտների կողմից, հիմա հարց է առաջանում՝ սա թշնամու անզորության, թե հզորության հետևանք է:

Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացել է, իսկ մեր կողմը դիրքը պահում է այնպես, ինչպես որ պահում էր: Ադրբեջանը տակտիկա է փոխել, և հարցը սրանում է, ընդհանուր առմամբ Ադրբեջանն այդ գործողություններով մանևրում է»:

է, որ հրամանատարությունը սպառել է իրեն և թարմություն է պետք մտցնել: Օրինակ պատերազմի ժամանակ դա հաճախ էր արվում՝ մարտավարությունը, տակտիկան հենց դա է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս