Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթար-վրաերթի մասին

Հուլիսի 11-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի կամրջի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1973 թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և 1981 թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարից հետո վարորդները և ուղևորները կանգնել են ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սևանից Երևան երթևեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր` 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ «Միցուբիշի Պաջերո ԻՕ» -ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» լուսավորիչ բժշկական կենտրոն:

Արայիկ Կ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն գիշերը, ժամը 02.40-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև` տեղափոխվել Կոտայքի բաժին:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Արայիկ Կ.-ն ձերբակալված է:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 ՀՀ Ոստիկանություն                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս