Ըստ համայնքապետ Գոռ Ստեփանյանի, Զաքարյաններն ապրել են սոցիալապես անբարենպաստ պայմաններում, ընտանիքի անդամները, մեծամասամբ Անուշիկը, մոմեր և սրբապատկերներ էին վաճառում ինչպես Գետափում, այնպես էլ Գյումրիում և Արթիկում: Աղջկա եղբայրը հուլիսի 10-ին զինվորական ծառայության է մեկնել:
Հուլիսի 18-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով և դաստակի հատվածում երակի կտրվածքով Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Լոռու մարզի Գուգարք գյուղի Կոտեջային թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Շ. Հ.-ը:
«Մեր կյանքը, մեր առօրյան միշտ զարմանալի նատուրալիստական բաների հետ շատ կապ ունի: Մենք դրան նշանակություն չենք տալիս: Բայց երբ ֆիլմ ենք նկարում, և հերոսը գտնվում է շատ, այսպես ասած՝ «пограничная зона»-ում, արդեն մենք սկսում ենք դա սեղմել»:
«Մենք մի շարք կազմակերպությունների հետ միասին Երևանի Պետական համալսարանում այս տարվանից ներդնում ենք արևմտահայերենով հայագիտական դասընթաց (մագիստրոսական)»:
«Ֆիլմի հիմքում ընկած է իմ և դերասանի անկեղծ ընկերությունը: Ես հոգ եմ տանում հերոսի արարքների մասին: Ես ֆիլմը չեմ նկարահանել ինչ-որ փառատոնում ուղղակի ներկայացնելու համար, որպեսզի հետո թողնեմ հերոսին, մոռանամ: Նախևառաջ՝ մեր ընկերությունն է, սեր և հարգանքն է, որը բերել է այս անկեղծությանը, որը երևում է ֆիլմի մեջ»:
«ԵԱՀԿ-ն խթանում է երեխայակենտրոն արդարադատության չափորոշիչները և հանցավորության կանխարգելումը, և այս համատեքստում երեխաների շահերի պաշտպանությունը շատ կարևոր է», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը: «Կարծում եմ, որ այս ոլորտում հիմնական դերակատարների շրջանում քննարկումները կօգնեն համախմբել և օգտագործել առկա ռեսուրսները, որը կհանդիսանա ևս մեկ քայլ՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ»:
«Տարածքում իրականացվող պեղումների ժամանակ տեղի է ունեցել թեթեւակի վիճաբանություն, իսկ պատճառը եղել է այն, որ Աբրոյանը մոտեցել է բանվորներին եւ սկսել հայհոյելով ցուցումներ տալ՝ էսպես մի՛ արեք, այնպես արեք>:
«Բայց նախկին հաղթողներից մեկը՝ Իգոր Նովիկովը, օրինակ, գումարի մի մասը՝ 50.000 ԱՄՆ դոլար, տրամադրեց ԳԱԱ գիտությունների զարգացման հիմնադրամին, և մենք այդ գումարն օգտագործեցինք Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար: Չեմ բացառում, որ այս տարվա հաղթողներն էլ կդիմեն մեզ՝ ինչ-որ խնդրի լուծման համար»:
Artsakh Today մամուլի կենտրոնը հանրության ուշադրությանն է ներկայացնում վավերագրական ֆիլմ Լևոն Հայրապետյանի մասին:
Ֆեյսբուքում Հասան Հասանով անունով գրանցված օգտատերը, որի ծննդյան վայրը, ինչպես և սպանվածինը, նշված է Ջաբրայիլը, հիշատակվում է, թե նա սովորել է Ադրբեջանի Ջամշուդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում, ինչպես և ռազմական ակադեմիայում։
Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում երեկ կեսգիշերին ինքնասպանություն է գրանցվել:
«Լևոնի առողջությունը լավ չէ, ինքը շաքար ունի, քաղցկեղ հիվանդություն էլ ունի, իսկ շաքարը, երբ որ բարձրանում է, ինքն անպայման պետք է դեղը խմի, որովհետև հնարավոր է, որ կոմայի մեջ ընկնի: Ես չեմ հասկանում, գուցե դա հատուկ են անում՝ իմանալով, որ ինքը հիվանդ է»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում կալանավորված հայ խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից:
Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։ Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։
Ավան վարչական շրջանի երեք բնակիչներ, ովքեր համայնքային և այլ անձանց սեփականություն հանդիսացող հողերի վրա առանց իրավահաստատող փաստաթղթերի երկար տարիներ զբաղվել են հողագործությամբ, հուլիսի 17-ին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին ներկայացրել՝ պահանջելով այդ մշակվող տարածքները անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել հետևյալը.
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։
«Հավատացյալներ էին, երեխաները երաժշտությամբ էին զբաղվում, տարբեր գործիքներ էին նվագում: Մի տղան էլ ամուսնացած էր, երկու երեխա ուներ, ապրում էին ծնողների հարեւանությամբ՝ նույն շենքի տարբեր հարկերում: Ոնց հասկացա, գնացել էին էնտեղ ապրելու ու աշխատելու»:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Հուլիսի 18-ին, ժամը 11.21-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում լողալիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 1-ից սայտոտեկը դեղատներից բաց կթողնվի միայն դեղատոմսով։ Այդ մասին նախարարությունը տեղեկացրել է դեղատնային գործունեությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։
Այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան,որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,:
Ինքը շատ վատ վիճակում է, առողջականը նկատի ունեմ, նա շաքարային դիաբետ ունի եւ նրան շտապ ինսուլին է հարկավոր, առանց դեղամիջոցների նա ապրել չի կարող: Այս վիճակում նա նույնիսկ կարող է մահանալ: Իսկ ինչ հոգեկանին է վերաբերվում, ապա նա շատ ընկճված է:
Հաագայում Հայաստանի դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների մեջ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։
Հուլիսի 17-ին ԱԻՆ օդադեսանտային ջոկատն անցկացրեց իր հերթական գործնական պարապմունքը ՊՆ զորամասերից մեկում: Օդադեսանտային ջոկատի 11 անդամ իրականացրեցին ուսումնական թռիչքներ:
Ակնհայտ է, որ այս դատավճիռը ապազգային եւ հանցավոր ռեժիմի կամակատար դատարանի ինքնուրույն որոշումը չէ: Այս դատավճիռը ռեժիմի հաշվեհարդարն է իր դեմ ընդվզած պահեստազորի գնդապետի նկատմամբ:
Շատերը կհիշեն 2012թ. Հայաստան բերված երկու գերթանկարժեք բիոզուգարանների հայտնի պատմությունը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով ՀՀ պետբյուջեից 124 մլն դրամով ձեռքբերված բիոզուգարանները շուտով կփակեն ծախսերը՝ 200 դրամ մուտքավճարների հաշվին։
Երեկ ՀՀ խորհրդի նիստից առաջ մեր թղթակիցը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է պատահել ատոմակայանի և «Նաիրիտի» համար ռուսների խոստացած ներդրումների հետ։
Ուկրաինական ճգնաժամի հետևանքով լայն թափ ստացած Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը: Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: